Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բյուրեղավանցի Նորա Եղյանն այս պահին լավագույն ռմբարկուն է Հայաստանի կանանց ֆուտբոլում

16:29, çarşamba, 16 ağustos, 2017
Բյուրեղավանցի Նորա Եղյանն այս պահին լավագույն ռմբարկուն է Հայաստանի կանանց ֆուտբոլում
    
     Օգոստոսի 15-ին կայացավ Հայաստանի ֆուտզալի կանանց ֆուտբոլի 2017 թ. մրցանակաբաշխությունը: Կանանց ֆուտբոլի 2016/2017 թթ. խաղաշրջանի Ա խմբի ռմբարկուի մրցանակը շնորհվեց Երևան-Լիանա Հայրապետյանի թիմի ֆուտբոլիստ Նորա Եղյանին: Մրցանակը հանձնեց ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժնի ֆուտզալի և կանանց ֆուտբոլի բաժանմունքի պետ Խորեն Զարգարյանը: Աղջիկը չափազանց շատ է սիրում ֆուտբոլը, նա ուղղակի ապրում է ֆուտբոլով, անմնացորդ նվիրումով է հաճախում մարզումներին: Նորան հիմա Երևանի Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ֆուտբոլի բաժնի 2-րդ կուրսի ուսանող է: Խաղում է Հայաստանի կանանց մինչև 19 տարեկանների հավաքականում, մարզիչն է Լիանա Հայրապետյանը: Նորան ասում է, որ ինքն արդեն գիտեր, որ մրցանակն իրենն է լինելու. «Ես վստահ էի, որ լավագույն ռմբարկու տիտղոսը ինձ են տալու, որովհետև այս տարի մեր հավաքականում ամենաշատ գոլերի հեղինակը ես եմ: Չնայած, որ չեմ հիշում քանի գոլ եմ խփել: Յուրաքանչյուր մարզիկի համար նման մրցանակ ունենալը մեծ ձեռքբերում է ու պարտավորեցնող: Երազանքս է ֆուտբոլ խաղալ ռուսական կամ եվրոպական հայտնի ակումբներում: Այնտեղ հնարավորությունները մեծ են և ավելի շատ տեղ են տալիս կանանց ֆուտբոլին»: Նշեմ, որ մեր համաքաղաքացի Նորա Եղյանը ֆուտբոլով զբաղվում է 12 տարեկանից: Դեռևս վաղ հասակից բակում միշտ տղաների հետ ֆուտբոլ է խաղացել: Նրա մոտ դեպի այս մարզաձի հանդեպ հակումը նկատել է հայրիկի ընկերը, ով ֆուտբոլի մարզիչ է: Վերջինիս խորհրդով հետագայում Նորան զբաղվում է ֆուտբոլով, չիմանալով, որ տարիներ հետո ճանաչվելու է ֆուտբոլի կանանց հավաքականի լավագույն ռմբարկու:


    
     Բյուրեղավանի Քաղաքապետարան
ն

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4371 | 0 | 0
Facebook