Երեկ գիշերը Թումանյան փողոցի սրճարաններից մեկում
մենակ նստած էի: Էս շապիկը հագիս էր: Դիմացի սեղանից (4 հոգի էին նստած` 3 տղա, 1 աղջիկ) մեկը երերալով մոտեցավ (ենթադրում եմ` սթափ չէր) .
-Անունս Մհեր ա: Ապէ, էդ ի՞նչ ես հագել:
Ես. -Կարդա, Մհեր:
-Էդ ինչի՞ վրով ա, որ:
Ես. -Իրավիճակի:
5 րոպե հետո հաշիվը փակում են, դուրս գալիս իրանցից մյուսը, ով երկար ժամանակ ֆիքսված նայում էր ինձ, մոտենում ա:
-Ապէ, կարա՞մ նկարեմ մայկեդ:
Ես. -Նկարի:
Մոտենում են մայթեզրի մոտ կանգնած իրանց նոր սև Range Rover-ին, նկարողը դուռը բացում ա մեքենայի ու բղավում:
-Հետևիցդ գալու են: Դու նայի: Գալու են հետևիցդ:
Քանի դեռ Հայաստանում 1 միլիոն աղքատ կա ու օրը 108 մարդ ա արտագաղթում, ես կրելու եմ էս շապիկը: Անհամբեր սպասում եմ` գաք հետևիցս: Սխալ մարդ եք ընտրել սպառնալու համար: