Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մի՞թե կարելի է վստահել նման մարդու ներկայացրած փաստաթղթին

18:50, cuma, 21 temmuz, 2017
Մի՞թե կարելի է վստահել նման մարդու ներկայացրած փաստաթղթին

Հունիսի 14-ին «Առավոտ» էլեկտրոնային թերթում հրապարակվեց «Կոռուպցիան կանոնակարգվում է օրենքներով ու փաստաթղթերով» հոդվածը, որտեղ ներկայացված են կոնկրետ փաստեր Գեղարքունիքի նախկին մարզպետի կադրային քաղաքականության շեղումների մասին, որտեղ ահազանգ կար, որ Վաղաշեն գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենի ընտրության գործընթացը ընթացել է խախտումներով:
     Անդրադառնալով հոդվածին կրթության ոլորտի փորձագետ Անահիտ Բախշյանը ֆեյսբուքյան էջում գրում է.՛՛Տնօրենի ընտրության ժամանակ ԿԳՆ ներկայացուցիչը եղել է Վարդենիսի ավագ դպրոցի տնօրեն Ոսկան Ոսկանյանը, որի ներկայացրած եզրակացությունը ընտրության ընթացքի մասին եղել է կիսատ- պռատ և նրա նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության կողմից 2017թ. հունիսի 12-ին հարուցվել է քրեական գործ, նա ներգրավվել է որպես մեղադրյալ ու նրան առաջադրվել է մեղադրանք: Այս մասին ԱԺ Ելք խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանին 27.06.2017թ. գրավոր հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության Կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Տ.Ամբարյանն ու տեղեկացրել, որ նախաքննությունը շարունակվում է: Ստացվում է, որ Վաղաշենի գյուղապետ Սուվարյանի կոռուպցիոն գործունեությանը հար և նման կոռուպցիայի մեջ մեղադրվող անձը տնօրենի ընտրության վերաբերյալ ԿԳՆ է ներկայացրել այն եզրակացությունը, որի հիման վրա կայացած է համարվել Վաղաշենի դպրոցի տնօրենի ընտրությունը, մի՞թե կարելի է վստահել նման մարդու ներկայացրած փաստաթղթին: Եթե ԿԳՆ-ն իսկապես պայքարում է կոռուպցիայի դեմ, ապա, կարծում եմ նրա կողմից այդ փաստաթղթի նկատմամբ պետք է լինի վստահության զրոյական աստիճան՛՛:


    
    


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3358 | 0 | 0
Facebook