Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ռազմահայրենասիրական միջոցառում «Վարդանանց ասպետներ»հ.106 դպրոցում

11:25, pazartesi, 17 temmuz, 2017
Ռազմահայրենասիրական միջոցառում «Վարդանանց ասպետներ»հ.106 դպրոցում
     Նոր Նորք վարչական շրջանում գտնվող «Վարդանանց ասպետներ» հ. 106 դպրոցում ռազմահայրենասիրական տարաբնույթ միջոցառումներն ավանդական բնույթ ունեն: Կրթօջախի հերթական ներկայացումը միտված էր աշակերտների ու բազմաթիվ հանդիսատեսների մեջ արթնացնելու այն գիտակցումը, որ հայոց հայրենիքի տերն ու պաշտպանը մեզանից յուրաքանչյուրն է: Միջոցառմանը մասնակցել են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, ՀՀ ԵԿՄ վարչության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը, ազատամարտիկներ, կրթության ոլորտի ներկայացուցիչներ և այլ հյուրեր: «Այսօրինակ միջոցառումները յուրօրինակ խթան են դաստիարակելու սերունդներին ազգային-հայրենասիրական ոգով, գնահատելու և արժևորելու մեր հայրենյաց ուղին, որով պետք է զարգացման նոր ճանապարհներ ու հորիզոններ հարթենք համայն ազգովի», -ընդգծել է Երկրապահ կամավորականների միության փոխնախագահ Ղուկաս Ուլիխանյանը: Աշակերտների ռազմահայրենասիրական դաստիարակության գործում ունեցած ավանդի համար միության փոխնախագահը ԵԿՄ պատվոգրով է պարգևատրել «Վարդանանց ասպետներ» հ. 106 դպրոցի տնօրեն Մարինե Վարդանյանին և միջոցառման կազմակերպիչներին` Եղիշ ներսիսյանին և Ներսես Մարգարյանին: Աշակերտների բեմախաղը և միջոցառման բովանդակությունը բարձր է գնահատել նաև Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը` նշելով, որ նման նախաձեռնությունները վերստին ամրագրում են այն բացահայտ ճշմարտությունը, որ հայրենիքը մենք ենք, իսկ այն պահելու, պաշտպանելու, նրանում ապրելու, արարելու և ստեղծագործելու առաքելությունը՝ յուրաքանչյուրիս սուրբ գործը:
     Նկարները՝ այստեղ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2255 | 0 | 0
Facebook