Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«SMART» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ

09:31, salı, 30 mayıs, 2017
«SMART» ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԴԱՍԱՍԵՆՅԱԿԻ ԲԱՑՈՒՄԸ

2017 թ. մայիսի 5-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի Ա. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում տեղի ունեցավ վերանորոգված մարզադահլիճի և նորովի կահավորված «SMART» համակարգչային դասասենյակի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Ա. Նալբանդյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մ. Սայադյանը, պաշտոնատար անձինք, ուսուցիչներ, հյուրեր:

Մարզի ղեկավարը ծանոթացավ ստեղծված պայմաններին, զրուցեց աշակերտների հետ 21-րդ դարում տեղեկատվական տեխնոլոգիաների կարևորության մասին, հորդորեց հենց աշակերտական նստարանից հետևել ՏՏ ոլորտի զարգացման միտումներին: Աշակերտներն իրենց հերթին մարզպետի ուշադրությանը ներկայացրին դպրոցում գործող ռոբոտաշինության խմբակի մասնակիցների կողմից ապրիլի 7-ին դպրոցի ուսուցիչների համար պատրաստած անակնկալը, ինչպես նաև 9-րդ դասարանի աշակերտ Արեն Սարգսյանի ստեղծած անիմանիոն տեսահոլովակը Ավ. Իսահակյանի «Երգի հրապույրը» ստեղծագործության հիման վրա:

Դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին Լոռին «SMART» մարզ դաձնելու գաղափարի և ցուցաբերած աջակցության համար և հավաստիացրեց, որ դպրոցը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի «SMART» դասասենյակը ծառայի իր նպատակին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5730 | 0 | 0
Facebook