Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հրաժեշտ Այբբենարանին

14:49, perşembe, 25 mayıs, 2017
Հրաժեշտ Այբբենարանին

Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում մեկնարկվեց «Հրաժեշտ Այբբենարանին» միջոցառումը: Դպրոցի դահլիճի կամարների տակ մաշտոցյան շունչն է թևածում: 32 առաջին դասարանցիներ հեգում են հայոց տառերը: Երբ այս մանուկները առաջին անգամ ոտք դրեցին դպրոց, չէին էլ պատկերացնում, որ գիտելիքի խորախորհուրդ աշխարհը այդքան գրավիչ է ու հետաքրքիր: Հիմա նրանք գիտեն ոչ միայն հայոց ոսկեղենիկ տառերը, այլև ծանոթ են մաշտոցյան ավանդին, հայ մեծանուն գրողների և բանաստեղծությունների հատընտիր գործերին: Դասվար Ա. Սահակյանը հենց առաջին օրվանից առանց ջանք խնայելու կրթում էր ու դաստիարակում: Իրենց երեխաների հետ միասին կրկին աշակերտ դարձած ծնողները պակաս ոգևորված չէին: Նրանց կյանքում խորհրդանշական օր էր: Յուրաքանչյուր ծնողի երազանքը բանիմաց ու խելացի զավակ ունենալն է, իսկ դպրոցը այդ ամենի հիմքն է: Երեխաները խոստացան, որ ամբողջ կյանքում կմնան Մեսրոպ Մաշտոցի արժանի հետևորդները և ամենուրեք տարածելու են մաքրամաքուր հայոց լեզուն:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3615 | 0 | 0
Facebook