Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Կնյազ Հասանով.կանենք այն ինչ պատիվ կբերի մեզ և Հայաստանի խորհրդարանին

23:03, cuma, 05 mayıs, 2017
Կնյազ Հասանով.կանենք այն ինչ պատիվ կբերի մեզ և Հայաստանի խորհրդարանին

«Խորհրդարանն Օրենսդիր մարմին է, օրենքներ կլինեն, մենք կմասնակցենք: Թե որ հանձնաժողովում կլինենք, ինչպիսի հարցեր կառաջանան ընթացքում կպատասխանենք: Կանենք այն ինչ պատիվ կբերի մեզ և Հայաստանի խորհրդարանին», - լրագրողների հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցությունից պատգամավոր դարձած քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը: Վերջինս վստահեցնում է, որ թեև ազգային փոքրամասնության ներկայացուցիչ է, միևնույն է, խորհրդարանում նաև այլ հարցեր է բարձրացնելու:

Հայաստանի «Աթուռե» ասորական ասոցիացիայի փոխնախագահ Արսեն Միխայիլովն էլ, համաձայնելով Հասանովի հետ, հավելեց, թե խորհրդարանում հայտնվելը մեծ պատասխանատվություն է իրենց համար:

«Մենք պետք է մեր երախտիքի խոսքն ասենք հայ ժողովրդին և ՀՀ իշխանություններին, որ ազգային փոքրամասնություններին այսքան լավ են վերաբերում: Ինչ վերաբերում է մեր անելիքին, ասեմ, որ բազմից բարձրաձայնել ենք մեր ծրագրերի մասին՝ դրանք կրթամշակութային են: Խորհրդարանում կբարձրացնենք, ոչ միայն ազգային փոքրամասնությունների կրթամշակութային խնդիրների մասին, այլ մասնակից կլինեն այն օրենքի մշակմանը, որ արվում ի փառս մեր ՀՀ-ի», - նշեց Միխայիլովը:


    

Անուշ Այվազյան

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3439 | 0 | 0
Facebook