Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ընտանիքը կարևոր արժեք է

13:25, perşembe, 04 mayıs, 2017
Ընտանիքը կարևոր արժեք է
    
    

«Հայաստանի մանուկներ» հիմնադրամի նախաձեռնությամբ «Երեխայի և ընտանիքի աջակցության» ծրագրի շրջանակներում Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանում քննարկում էր կազմակերպվել ուսհաստատության հոգեբան` Նոնա Մելքոնյանի և սոցիալական մանկավարժ` Հովհաննես Սաֆարյանի ջանքերով: Կարևոր և նպատակային ծրագիր է, որը նպաստելու է աշակերտների մոտ ընտանիք հասկացության ձևավորմանը և արժևորմանը:

Նախապես հանձնարարված էր «Իմ ընտանիքը» թեմայով շարադրություններ գրել, նկարել: Քննարկման ընթացքում հնչեցին հետաքրքիր կարծիքներ, տեսակետներ: Աշակերտների կարծիքով ամուր է այն ընտանիքը, որտեղ գերակայում է սերը, ընտանիքի անդամները հոգատար են միմյանց նկատմամբ և վստահում են իրար:

Աշակերտները անկեղծանալով ասացին նաև, որ իրենք սկսել են ավելի ուշադիր «զննել» իրենց ծնողների կազմած ընտանիքը և իրենք այնտեղ որոշակի փոփոխություններ կկատարեին:

Բովանդակալից քննարկում էր…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4853 | 0 | 0
Facebook