Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ուսուցումն առավել արդյունավետ է, երբ ուրախություն է պատճառում: (Պ. Կլայն)

10:06, perşembe, 27 nisan, 2017
Ուսուցումն առավել արդյունավետ է, երբ ուրախություն է պատճառում: (Պ. Կլայն)
    
     Մեր VII բ դասարանի համար այս ճշմարտությունը փորձված է քանիցս: Հերթական արտադասարանական ուսուցումը. այս անգամ՝ «Ճանաչենք, որ սիրենք կամ մեր մշակութային ժառանգությունը» բացօթյա դասերի շրջանակում: Ուսուցման վայրը՝ Երերույքի տաճար:
     Միայն առաջին հայացքից «շիկավուն» գեղեցկուհին կիսավեր ու անխոս թվաց: Իսկ հետո... շունչ առավ ու մի քիչ պատմեց իր մասին: Ախր ինքը մեկուկես հազարամյակ կանգնած է նայում արևի լույսին, էլի՞ չհոգներ: Ի՜նչ փառավոր անցյալ պիտի ունեցած լինի, եթե անգամ ծերացած ու մաշված, բայց այսքան հմայիչ է: Հյուրընկալ էր Երերույքը, բայց ոչ շատախոս, ոչ գանգատավոր: Չի պատմում, թե ինչ է անցել գլխով, չի խոսում իր փեշերին հավերժ ննջողների մասին: Ի՞նչ գաղտնիքների մասին են լռում քարանձավները, ու՞մ աղոթքների մրմունջներն են իրենց տակ թաղել ծանր սյուները: Չի պատմում անգամ, թե ո՞ր դարում են իր ճակատին փորագրություն արել: Բայց ա՛յ, մեր փոքրիկների աչքը տարբերում է փորագրությունը խազմզոցներց, որոնք անուններ են հոդում, ու դարերի պատմություն չունեն, այլ տարիների, ամիսների: Հայ հերոստրատոսների անուններ, որոնք հավակնում են «ապրել» ... որքան կանգուն կմնա Շիրակ աշխարհի վսեմաշուք տիրուհին...
     Մեր մանուկների աղոթքը՝ ի հիշատակ Եղեռնի զոհերի, տաճարի գաղտնալուռ խորանը ևս թաք կտա իր հիշողության խորքերում, իսկ երեխաները՝ ակնածանքն աչքերում, իրենց մտքի ամբարում կպահեն վեհատեսիլ տաճարի հյուրամեծարությունը, բայց նաև այն պահպանելու հրամայականը:
     Վերադարձին կանգ առանք Ջրափիի Ս. Աստվածածին եկեղեցու տարածքում՝ ուղիղ քարավանատան պատի տակ: Փոքր-ինչ հանգստացանք, ապա անցանք օրվա երկրորդ բացօթյա դասին: Առարկան՝ «Ընդհանուր գիտելիքներ», թեման՝ «Հին հունական թատրոնը և հունական հնավայր Ակրոպոլիսը»: Հետո Մանուշակի շուրթերից հնչեց Կոմիտաս, ապա՝ մի քիչ ասմունք, հայրենասիրական երգեր... ու զանգի ձայնը...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5077 | 0 | 0
Facebook