Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արդեն կա պայմանավորվածություն. հնդիկ որ դերասաններին է նկարահանելու Վարդան Սարգսյանն իր հաղորդման մեջ

16:41, cuma, 24 mart, 2017
Արդեն կա պայմանավորվածություն. հնդիկ որ դերասաններին է նկարահանելու Վարդան Սարգսյանն իր հաղորդման մեջ


    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
    
     Asekose.am
-ը գրում է.

Երգիչ Վարդան Սարգսյանը, ով նաև «Տնից հեռու» հաղորդաշարի հեղինակն է և վարողը հրապարակել է հնդիկ դերասանների լուսանկարներն ու գրել.

«Ահա և Ձեր սիրելի դերասանները, որոնց մի մասի հետ արդեն կա պայմանավորվածություն: Հուսով եմ կկարողանամ շատերին նկարահանել, իսկ հանդիպման ժամանակ կփորձեմ միանալ ուղիղ եթեր «ՏՆԻՑ ՀԵՌՈՒ» Facebook-ի էջից և Դուք կկարողանաք ուղղել Ձեր հարցերը»:

Հիշեցնենք, որ որոշ ժամանակ առաջ երգիչը գրառում էր արել այն մասին, որ հնդկական սերիալներից հայտնի դերասանուհի Ռաշամի Դեսան 30 րոպե նկարահանման համար իրենից 48.000 դոլար է պահանջել: Ավելի ուշ, Asekose.am-ի հետ զրույցի ընթացքում Վարդան Սարգսյանը նշել էր. «Եթե ինձանից այդ գումարը պահանջեր լեգենդար Միթուն Չակրոբորտին` նույն ինքը Ջիմմին, ես կհասկանայի (ժպտում է), բայց սա այդ դեպքը չէ: Հիմա որոշել եմ ամեն գնով նկարահանել նրան, բայց առանց այդ 48.000 դոլարի»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6318 | 3 | 0
Facebook