Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վերջ տվեք ցինցիզմին

14:27, salı, 05 mart, 2013
Վերջ տվեք ցինցիզմին

Մինչ Հանրապետությունում հետընտրական լարվածությունը էլ ավելի է խորանում, իշխանության որոշ չինովնիկներ բաբուխանյանման անպատկառ դիմակներ հագնելով, շարունակում են ծաղրել իրենց իսկ ժողովրդին՝ փորձելով խեղդել քաղաքացիական ձայնը: Նման փորձ արեց ՀՀԿ խմբակցության անդամ Հայկ Բաբուխանյանը: ՍԻՄ նախագահը դատելով իր գործողություններից հաճախ է դավաճանում իր թիմակիցներին, բայց նման մասշտաբային դավաճանությունը կարծում եմ պետք է հատուկ տառերով գրել նրա կենսագրականում: Դեռ մեկ տարի առաջ այս գործչին պատկանող «Իրավունք» կայքը լցված էր վիրավորական ու ծաղրանքով լի նկարներով, որոնց թիրախը ՀՀԿ-ն էր: Անգամ ամենաթունդ ընդդիմադիրը նողկանք էր ապրում մտնելով այդ կայք: Բայց այսօր այս «քաղաքական գործիչը» ՀՀԿ խմբակցության անդամ է: Բնականաբար հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս… Պատասխանը մեկն է: «Իշխանությունը» իր շուրջն է հավաքել քծնվողներին և ցինիզմի երդվյալ կրողներին: Ամեն դեպքում այս պատգամավորը կարծում եմ պետք է պատասխան տա իր ասածների համար: Ի դեպ ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է Պահանջում ենք Բաբուխանյանին զրկել մանդատից
     Էջը: Ֆեյսբուքյան օգտատերերը Բաբուխանյանից պահանջում են անհամապաղ ներողություն խնդրել կես միլիոն հայերից և հրաժարվել մանդատից:

Օրեր անց այս անլուրջ քաղաքական գործչին միացավ ՀՀԿ –ական պատգամավոր, երգչուհի Շուշան Պետրոսյանը: Մեկ այլ ՀՀԿ-ական օատգամավորուհի էլ կոչ արեց չգնալ հանրահավաքների ու մնալ տաք տներում: Այս ծեծված թեմային այլևս անդրադառնալ չեմ ուզում: Բայց չանդրադառնալ մեկ այլ ՀՀԿ-ականի ակնհայտ ցինցիզմին չեմ կարող: ՀՀԿ երիտկարիերիստների կարկառուն ներկայացուցիչ Կարեն Ավագյանի գրառումը՝

«Րաֆֆի Հովհաննիսյան-ԲՀԿ զարգացումները դեռ առջևում են։
     Բանն այն է, որ Րաֆֆին, հաղթահարելով կես միլիոնանոց նշաձողը, քաղաքական դաշտում առաջինը լինելու հայտ է ցանկանում ներկայացնել ԲՀԿ-ին։ Իրականում Րաֆֆիի ստացած 539 հազար ձայներից մոտ 455 հազարը պատկանում է ԲՀԿ-ին, որ վերջինս ստացել էր ԱԺ ընտրություններում։

     Մի ասող լինի՝ ախր, այ Րաֆֆի, քաղաքական նկրտումներդ պետք է 85000-ին համարժեք լինեն
։»


    

Կոչ եմ անում ՀՀ քաղաքացի Կարեն Ավագյանին զերծ մնալ նման սադրիչ գրառումներից: Մեկ այլ նրա ֆեյսբուքյան էջից.

«Բարևարշավի 2 նոր տարբերակ
     1-ին Ու՞ր ես կորցրել իմ բարևը, տուր ինձ այն քանի չի սառել: ՃՃ
     2-րդ Ձեզ մոտ հնարավո՞ր է էլի բարև մնացած լինի: ՃՃ
     Հ.Գ. մնացած տարբերակները գտնել մուլտֆիլմում...»

Կարեն Ավագյան

Ակնհայտորեն ծաղրանքով ու ցինցիզմով լցված այս բառերը հարիր չեն պատգամավորի:

Նմանատիպ մեկ այլ գրառում՝

«Րաֆֆի Հովհաննիսյանը սկսում է նմանվել կամակոր մի երեխայի, ում կապրիզները չափ ու սահման չեն ճանաչում։ Երեկ Սերժ Սարգսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպման ժամանակ երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածուն հանրապետության նախագահից պահանջել է ամբողջական համամասնական ընտրակագի ընդունում, ԱԺ լուծարում և նոր խորհրդարական ընտրությունների անցկացում, պահանջներ, որոնք հակասահմանադրական են, և բնականաբար, դրանց ընդունումը դուրս է որևէ տրամաբանությունից։ Կարծում ենք, Րաֆֆին պետք է որ բավարար գիտելիքներ ունենա՝ հասկանալու համար իր առաջարկների հակասահմանադրականությունը և իզուր ամբոխահաճությամբ չզբաղվի։»

Կարեն Ավագյան


    

Իր գործընկերոջն ու թիմակցից փորձում է ետ չմնալ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը: Հաշված ժամեր առաջ լրատվական կայքերում տեղեկություն տարածվեց, թե որոշ ակտիվիստներ փորձում են լռեցնել Աշոտյանին նրա ֆեյսբուքյան էջի դեմ բողոքելով: Այս լուրը հաստատեց անձամբ Արմեն Աշոտյանը:

Ուղղակի չկարողացա զսպել ծիծաղս: Այսօր ֆեյսբուք սոցիալական ցանցում կարելի է հարյուրավոր կեղծ օգտատերերի էջեր հայտնաբերել, որոնք րոպե առ րոպե համացանցը լցնում են Րաֆֆի Հովհաննիսյանի ծաղրանկարներով և կեղծ ինֆորմացիայով, ու դեռ մի բան էլ Արմեն Աշոտյանն է նեղրստում:

Մեկ այլ գրառում Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան էջից.

«Ինձ թվում է, ևս մեկ-երկու նմանատիպ հանրահավաք, և ես որպես դեռևս գործող ԿԳ նախարար կարող եմ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՐԱՖՖՈՒՆ բացակա դնել:)
     Տեսնես, այս կրեդիտային համակարգի պայմաններում ո ՞նց եք լրացնելու:)
     Հ.Գ. Բժշկի թուղթը չի անցնելու, ասեմ նախապես...:)»

Արմեն Աշոտյան

Այս պաշտոնյաները չբավարարվելով իրենց թիմակից ընկերների ցինիզմով՝ շարունակում են հեգնել իրենց քաղաքացիներին: Ցավալի է, բայց փաստ:

Ցինիզմը ցանկացած քաղաքական գործչի բնորոշ հատկանիշը կարող է դառնալ մեկ ակնթարթում: Հարցս ուղղում եմ վերը նշված բոլոր պաշտոնյաներին. Դուք որևէ քայլ անու՞մ եք ցինցիզմի ճիրաններից դուրս պրծնելու համար…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4412 | 0 | 0
Facebook