Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անդրեի շնորհիվ Յուրան «աճել» է

13:32, pazartesi, 13 mart, 2017
Անդրեի շնորհիվ Յուրան «աճել» է
     Ճիշտն ասած, Xfactor ծրագրի սկզբում, զարմացել էի, որ Անդրեն Յուրային ընդունել էր իր խումբը: Սակայն երեկ, երբ լսեցի Յուրայի կատարումը, միայն հասկացա, որ Անդրեն պրոֆեսիոնալ է իր գործում: Յուրան շատ էր «աճել»: Գուցե, որոշների կարծիքով, իմ ճաշակը շատ ցածր է, բայց ավելի ու ավելի սիրեցի տղայի անաղարտ կատարումը: Միայն ցավում եմ, որ խեղճ տղային հագցրել էին քրդա-եզդիական մի տարազ, որն աշուղական երգի հետ կապ չուներ: Այդ տարազը շատ համահունչ կլինի կարմրա-կանաչավունի սիրահարին:
     Անարդար էր Հասմիկ Կարապետյանի հեռանալը, երբ անկապ երգեր կատարողները շարունակում են մնալ ծրագրում:
    

Պետք է ասեմ, որ Դավիթ Չախալյանը իմ «ֆավորիտներից» է: «Կիլիկիա» երգի կատարման ժամանակ, «կերակրեց» համեղ խորտիկներով: «Դեսերտն» էլ վատը չէր, սակայն սուրճը մատուցելիս, այնպես գմփացրեց , որ կերած-խմածս բերանս եկավ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
10367 | 1 | 0
Facebook