Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ատամնաքարեր

dental
Yazar:
dental
01:32, perşembe, 02 mart, 2017
Ատամնաքարեր

Ատամնաքարերը ատամների վրա մուգ մոխրագույն կամ դեղնավուն ամուր նստվածքներ են։ Կուտակվում են ատամների այն մասերում, որոնք սնունդը ծամելիս բավարար չափով չեն ինքնամաքրվում։
     Ատամնաքարերի առաջացման սկզբնական փուլը փափուկ ատամնափառն է՝ բաղկացած էպիթելի բջիջներից, սննդի մնացորդներից, բակտերիաներից և այդ ամբողջը սոսնձող լորձից։Ծխողների ատամնափառը դարչնագույն կամ նույնիսկ սև է, քանի որ պարունակում է ծխախոտի այրուքի մնացորդներ։
     Ատամնաքարը հետզհետե հեռացնում է լինդը, գրգռում այն, որի հետևանքով լինդը սկսում է արնահոսել։Անուշադրության դեպքում հնարավոր է ԼՆԴԱԲՈՐԲ՝ թարախային արտադրությամբ, կարող է բերանից տհաճ հոտ գալ։Ատամնաքարի նստվածքը նախատրամադրում է ՀԱՐԱՏԱՄՆԱԲՈՐԲԻ։
     Ատամնաքարերից խուսափելու համար ժամանակին բուժել ատամները, լնդաբորբը, անհրաժեշտության դեպքում պրոթեզավորել։
     Հեռացրեք Ձեր ատամնաքարերը բարձրակարգ ստոմատոլոգի օգնությամբ։

#dentistdavitghahramanyan
     041 - 25 00 25
     044 - 25 00 25

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5147 | 0 | 0
Facebook