Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վաղը կմեկնարկի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովը

13:07, çarşamba, 22 şubat, 2017
Վաղը կմեկնարկի «Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով համաժողովը

Այս տարի մեկնարկելու է կլաստերային աուդիտը ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում: Գործընթացը միտված է լինելու մասնագիտության կրթական ծրագրերի բարեփոխումներին, գնահատման համակարգի բարելավմանը և ոլորտի ընդհանուր պատկերի հստակեցմանը:
    

Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը կարևորում է շահակիցների երկխոսությունը և փորձի փոխանակումը, գիտակցում գնահատման դերը որակի ապահովման գործընթացներում: Հաշվի առնելով նաև հանգամանքը, որ շահակիցների հետ քննարկումներում հատկապես շեշտվում է գնահատման համակարգի արդյունավետությունը և բարելավումը, ՈԱԱԿ-ը փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթվա շրջանակներում կազմակերպվող որակի ապահովման շահակիցների 4-րդ համաժողովը նվիրում է գնահատմանը:
    

«Որակը լսարանում՝ գնահատման համակարգի բարելավում» թեմայով երկօրյա համաժողովը տեղի կունենա փետրվարի 23-24-ին, Հայաստանի ամերիկյան համալսարանում:
    

Միջոցառման ընթացքում անդրադարձ կկատարվի կրթության որակի ապահովման առկա խնդիրներին և ապագա մարտահրավերներին, կներկայացվի կլաստերային աուդիտի գործընթացը, նպատակները, չափանիշները, ոլորտները: Կլաստերային աուդիտի չափանիշները կքննարկվեն նաև երկու աշխատաժողովների ընթացքում՝ փորձագետների և դասախոսների, դեկանների, ամբիոնների վարիչների մասնակցությամբ:

Աշխատաժողովներով անդրադարձ կկատարվի նաև «Կրթական ծրագրերի վերանայում՝ գնահատման համակարգի բարելավման համատեքստում», «Դասավանդման բարելավում՝ գնահատման համակարգերի վերանայման միջոցով», «Ուսանողի առաջընթացի պլանավորում. գնահատման դերը» թեմաներին:
    

Տեղի կունենա շահակիցների քննարկում «Ինչպիսի գնահատում է ակնկալում ուսանողն ուսումնական հաստատությունից» թեմայով:

Համաժողովի ընթացքում ոլորտի հեղինակավոր մասնագետները Մեծ Բրիտանիայից, Իռլանդիայից, Բելգիայից, Շվեյցարիայից և Ռուսաստանից կներկայացնեն կրթության որակի ապահովման իրենց երկրի լավագույն փորձը:
    

Կներկայացվեն նաև Որակի ապահովման մասնագետների և աջակիցների ցանցի հիմնման ուղղությամբ իրականացված աշխատանքները, կազդարարվի ցանցի գործունեության մեկնարկը:

Համաժողովի ընթացքում կլինեն նաև ստենդային ներկայացումներ նվիրված կրթության ոլորտում նորարարությանը, դասավանդման և գնահատման նոր մեթոդների ներդրմանը:
    
     Միջոցառման մանրամասներին կարող եք տեղեկանալ Որակի շաբաթվա կայքում:

Kaynak: www.anqa.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2264 | 0 | 0
Facebook