Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դիանա Գրիգորյանի մասին

12:12, cumartesi, 18 şubat, 2017
Դիանա Գրիգորյանի մասին
     Հաճախ նյութեր եմ ընթերցում, որտեղ քննադատում են Դիանա Գրիգորյանին: Ճիշտն ասած նրա նկարահանած սերիալներից շատ հազվադեպ եմ դիտել, բայց սերիալների անոնսներից եկել եմ այն եզրակացության, որ նա տաղանդավոր և իսկական արվեստագետ է և անկախ ամեն ինչից, համառորեն կատարում է իր գործը:
     Գրում են, թե նրա սերիալների նյութերը չունեն դաստիարակչական նշանակություն: Հետաքրքիր է, թե ո՞ր տարիքի հանդիսատեսի համար են նախատեսված այդ սերիալները: Մանկապարտեզի երեխաների՞, թե՛մեծահասակների: Միթե՞ հասուն մարդու համար կինոնկարը կարող է մատուցվել որպես «Միլիոնների լենինյան համալսարան» կամ ֆիլմերի միջոցով նրան դաստիարակել:
     Իսկական արվեստագետը նա է, ով կարողանում է լուսաբանել մեր կյանքի մութ ու խոցելի կողմերը, ոչ թե այն վերածել հնդկական հեքիաթային կինոյի: Այո, մեր կյանքում կան կլաններ, թմրամոլներ, լինում են սպանություններ, բռնաբարություններ, գողություններ, գոյություն ունի նաև սեռական կյանք: Ռեժիսորն ու սցենարիստը ֆիլմերի միջոցով վեր են հանում մեր կյանքի վատ կողմերն ու ներկայացվում հասարակությանը, որն ավելի շատ դաստիարակչական նշանակություն կարող է ունենալ, քան լղոզված ու անհեթեթ հնդկական կինոն: Մարդիկ կկարողանան դասեր քաղել այդ ֆիլմերից և նման իրավիճակում գտնվելով, կողմնորոշվել:
     Երբ Դոստոևսկին գրում էր «Ոճիր և պատիժ» վեպը, նա չէր քարոզում մարդասպանություն կամ մեկ ուրիշը՝ անառակություն:
     Միայն սերիալների դրական հերոսների կերպարները մարմնավորելու համար պետք է ընտրել բացառապես տաղանդավոր, գեղեցիկ արտաքինով աղջիկներ և տղաներ և հաջողությունն ապահովված կլինի: Իսկ բամբասողները կշարունակեն բամբասել: Դա էլ նրանց գործն է:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
11140 | 0 | 0
Facebook