Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մկոն՝ «Ռեստարտ 2020»-ի հեռարձակման դադարեցման լուրերի մասին

Yerevan News
Basın sekreteri:
Yerevan News
01:05, cumartesi, 04 şubat, 2017
Մկոն՝ «Ռեստարտ 2020»-ի հեռարձակման դադարեցման լուրերի մասին

Life.panorama.am-ը գրում է. Վերջին օրերին լուրեր են տարածվել, թե «Ռեստարտ 2020» սիթքոմը երկրորդ եթերաշրջան չի ունենա եւ այլեւս չի հեռարձակվի: Թե որքանով են հավաստի տարածված լուրերը եւ ինչ ընթացք է սպասվում «Ռեստարտ 2020» -ում հարցերի պատասխանները կայքը փորձեց ճշտել սիթքոմի գլխավոր հերոս, դերասանՄկրտիչ Արզումանյանից.

«Այդ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Ավելին՝ այս շրջանում կատարվում են սցենարային աշխատանքները եւ ըստ նախնական պայմանավորվածության՝ գարնանը մենք կրկին եթերում կլինենք», - ընդգծեց մեր զրուցակիցը.

Հետաքրքրվելով, թե ինչ է սպասվում «Ռեստարտ 2020» -ի երկրորդ եթերաշրջանում, Մկոն նկատեց.

«Փակագծեր բացելու իրավունքը չունեմ: Այդպիսով կկոտրեմ հետաքրքրությունը: Միայն կարող եմ ասել, որ երկրորդ եթերաշրջանում սպասվում են հետաքրքիր սյուժետային զարգացումներ, կարծում եմ՝ մեզ ուրախ եթերաշրջան է սպասվում»:

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2889 | 0 | 0
Facebook