Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ո՞վ է Հայազգի Դոն Պիպոն

16:04, çarşamba, 25 оcak, 2017
Ո՞վ է Հայազգի Դոն Պիպոն
    

    
  • 24 янв, 2017 в 20: 58

     niderlandakan
Գործարար, բարերար Արթուր Ասատրյանը բիզնեսի մեջ հաջողությունների է հասել Հայաստանի սահմաններից դուրս: Սա ողջունելի է այն առումով, որ քչերին է հաջողվում օտարության մեջ նշանակալի հաջողություններ գրանցել աշխատանքային գործունեության մեջ:
     Փաստը մնում է փաստ, որ Իտալիայում մեր հայրենակիցը լավ գործարար է:
    

    
Ակնհայտ է նաև, որ բիզնեսմեն լինելով մարդն ամենակարող էակ չէ: Ասել կուզեմ, որ լավ, հաջողակ բիզնեսմենը չի նշանակում լինել նույնքան կայացած քաղաքագետ, լրագրող, տնտեսագետ կամ...քրեական հեղինակություն:
     Բանը հենց նրանում է, որ գործարար Արթուր Ասատրյանին որոշակի շրջանակներ (լրատվամիջոցներ, անհատներ) համարում են քրեական հեղինակության, կրիմինալի, մաֆիոզի տարրերի հետ համագործակցող անձնավորություն, նրան կոչում են Դոն Պիպո անվամբ:
     Թեև այս պնդումներին' մեր պրպտումները ցույց տվեցին, որ Արթուր Ասատրյանը, ով ապրում և աշխատում է Իտալիայում, որևէ խնդիր չունի իր երկրի իշխանությունների հետ, բարեգործական գործունեություն է ծավալել Հայաստանում ու հայաշատ վայրերում, խաչքար է տեղադրել Իտալիայում և այլը' բոլորը չես թվարկի:
     Տարբեր երկրներում ապրող մի շարք հայեր ի պաշտպանություն Արթուր Ասատրյանի բարի համբավի' տեսանյութ են տարածել: Նրանց թվում է Նիդերլանդներում բնակվող, հանդեսավար Լևոն Զնաբերդցին:
     Տեսանյութն ստորև:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
11986 | 0 | 0
Facebook