Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մարտական դիրքերից մեկը

17:32, cuma, 20 оcak, 2017
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է մարտական դիրքերից մեկը
     Պաշտոնական այցով Արցախում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ԼՂՀ ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է ԼՂՀ մարտական դիրքերից մեկը, ծանոթացել հերթապահող զինվորների ծառայության, ինչպես նաև կենցաղային պայմաններին, զրուցել նրանց հետ: Բարձր գնահատելով հայ զինվորի անչափ կարևոր և պատասխանատու առաքելությունը` Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինվորներին և սպայական անձնակազմին` ընդգծելով, որ հատկապես սահմանային գոտում ծառայող զինվորների խիզախության շնորհիվ է, որ պահպանվում է խաղաղությունն ու հնարավորություն է ընձեռվում արարելու և ապահովելու աստիճանական զարգացումը նաև քաղաքամայր Երևանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարի ծառայություն է մաղթել նրանց և վստահեցրել, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է լինել զինծառայողների ու նրանց ընտանիքների կողքին:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1544 | 0 | 0
Facebook