Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ Խորհրդի անդամ «Երիտասարդ պատմագետների ասոցիացիա» ՀԿ-ն Հայոց պետականության 25 ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում մայիսի 17-ին իրականացրեց «Ուժն է ծնում իրավունք» միջոցառումը:
Հանդիպման հատուկ հյուրն էր ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը:
Առաջին հատվածում ամփոփվեց «Զինվորի կերպարի արժևորումը հասարակության մեջ» ծրագիրը, երկրորդ հատվածում Արծրուն Հովհաննիսյանը խոսեց ապրիլյան պատերազմի և երկրի անկախության երաշխիքների մասին, այնուհետև պատասխանեց ներկաների հարցերին:
#Երիտասարդությանհարցերիխորհուրդ #Երիտասարդպատմագետներիասոցիացիա #Ուժնէծնումիրավունք