Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԿԱՐԵՆ ՇԻՐԻՆՅԱՆ

15:43, perşembe, 19 оcak, 2017
ԿԱՐԵՆ ՇԻՐԻՆՅԱՆ

ԳԻՇԵՐԵՐԳ
    
     Գիշերվա խաղաղ լռությունը խախտեց
     տաք վառարանի այրվող ճռռոցը,
     Որ երբեմն-երբեմն կրակե ստվեր էր
     գցում պատերի վրա,
     Եվ որից կարմրագույն երանգ էր սփռվում
     ամբողջ սենյակով:
     Սենյակը ողողվել էր ջերմության
     անպատմելի էներգիայով,
     Որին ձուլվեց քո՛ շնչառությունը՝
     հայացքիդ մեջ արտասովոր քնքշության հայտնվելով:
     Եվ կոտրված լռությամբ պարուրված
     երկուսս էլ
     Կարողացանք լռե՜լ և խոսե՜լ՝
     լոկ հայացքով մեղմաձա՜յն…
     Ու հպվեցի՜նք իրար,
     Գրկեցի՜նք ջերմությունը անլույս տարածության…
     Ու…բարի լու՜յս, աշխա՛րհ,
     Օրն արդեն լուսացե՜լ է…

Հեղինակ՝ Կարեն Շիրինյան
     19.01.2017թ.

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2283 | 0 | 0
Facebook