Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

17:58, salı, 17 оcak, 2017
ԱՐՄԵՆԱԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԳՅՈՒՂԱՊԵՏԸ

Կար, ապրում էր գյուղում` որ կարևոր չէ, մի ընչազուրկ մարդ: Նա դեռ երիտասարդ տարիքում էլ չգիտեր ինչ է աշխատանքը, պատասխանատվության զգացումը: Եվ երևի այդպես էլ չկարողանար թացը չորից առանձնացնել, բարեկեցիկ կյանքով ապրել, իրեն իշխանավոր զգալ, եթե չլիներ իր միակ որդին` Արգամը:

Արգամը ընդամենը տասը դոլար գումար ուներ ձեռքին, երբ դիմեց դեսպանատուն` արտերկիր մեկնելու խնդրանքով: Շահեց վիզան և չփոշմանեց, որ գյուղում թողել է հորը միայնակ, որի աչքի լույսը սպասելուց կարող է մարել:

Օրերն անցան, Արգամի գործերը լավացան, որոշակի կարողություն դիզեց և մի գեղեցկուհու հետ էլ ամուսնացավ: Նրա հարսնացուն իր կամքոմ համաձայնվեց ապրել Արգամի հայրական տանը և հայրենիք վերադարձան: Այստեղ էլ, քանի որ կառավարությունը ազատ թողնում էր, որոշեցին գործ դնել, իրենց դրամների կապոցների քանակն ավելացնել:

Ողջ համայքը սկսեց մատով ցույց տալ նրանց: «Աշխարհի հերն էլ անիծած» Արգամի մտածումն էր:

Հայրը սիրով ընդունեց որդու առաջարկը գյուղապետ դառնալու համար: Պարզապես վախ կար սրտում, ինքը որ ժամանակվա աշխատողն է, մի փոքրի ընտանիք չէր վստահի, ուր մնաց համայք: Ջահել տարիքում էլ նրա կինն է խորհրդատուն եղել: Եվ քանի որ, մի քանի տարի առաջ կորցրել էր կնոջը, դրա համար էլ վախն ավելի քառապատկվեց:

- Ոչինչ կսովորեմ, - մտածեց նա, -բոլորն իրենց մոր արգանդում են սովորել, փոքր գյուղ է, մարդիկ էլ ինձ ճանաչում են կհարգեն, իշխանություն ունեմ վերջապես:

Եվ աշխատեց, շատ աշխատեց: Քիթ սրբելու ժամանակ չուներ: Մերթ թղթերի մեջ էր խորասուզվում, մի տեղ խմելու ջրի հարցը կարգավորում, երկու եղբայր մեկ մետր հողի համար վիճել են` հաշտեցման կարիք կա: Խնջույքներից, թաղումներից բացակա չուներ` թամադան էր, շատերի բաժակակիցը:

Ժողովուրդն էլ հարմարվեց նրան և նա էլ ժողովրդին: Կարևորը ապտակ կուլ տվող էր և ժողովուրդն էլ ներող էր: Չէիր ասի ողջ գյուղի աչքի լույսն էր, բայց դե մինչ նոր ընտրությունները կդիմանային:

Դեռ թոռ ունենալու մասին խոսք էլ չկար, հանկարծամահ եղավ իր մինուճար որդին: Եվ հարսը մենակ մնաց: Նա ինքն էլ չէր կամենում, բայց որոշեց հարսին կնության վերցնել, որ իշխանությունը հանձնի հարսին: Բայց դա լինելու բան չէր: Որովհետև ողջ գյուղը կթքեր նրա երեսին: Աղջիկն էլ արտերկրից էր, միգուցե կուզենար հայրենիք վերադառնալ:

Գյուղապետի ամուսնության լուրն արագորեն տարածվեց գյուղում:

Գյուղապետն ընկավ մտածմունքի մեջ: Ժողովուրդն ուզեց առաջն առնել: Բայց անդրդվելի էր: Ժողով հրավիրվեց, ասեղ գցելու տեղ չկար գյուղակենտրում:

Ժողովականները ասացին, որ իրավունք չկա, մեր եկեղեցին դեմ է, մենք բոլորս դեմ ենք և վերջապես հարսդ է կամ աղջիկդ…

Գյուղապետը չկամեցավ այլևս նրանց հետ լեզու թռչել, անհրաժեշտ էր փաստաթղթերի հարցով զբաղվել, գտավ, որ դա միակ ու ճիշտ որոշումը:

Առավոտ դեռ լույսը չբացված մայրաքաղաք մեկնեց գերագույնի մոտ, իր հարցին արդարացի որոշում ստանալու համար:

Գերագույնը` ինչպես միշտ տեղում էր, ընդունեց տեղակալը:

-Աշխարհում 100 երկիր գիտեմ և նրանցից ոչ մեկի մոտ այդպես չէ, կարծում ես քեզ կարելի է, թե առաջին մեծության աստղ ես:

Գյուղապետին չգոհացրեց տեղակալի պատասխանը: Եվ ընդունված կարգի համաձայն դիմեց իր կռիշային` այսինքն հովանավորողին: Եվ դա էլ` չզարմանաք, օրենքի մարդ էր` դատավորը: Որովհետև միայն նա կարող էր օրենքները շրջանցել ի օգուտ դիմողի:

Գյուղապետն ասաց.

- Խնդրում եմ նախ չբանտարկել ինձ, թող երազանքս կիսատ չմնա` աթոռս դատարկվի, այն աշխարհում ինձ հանգիստ կզգամ, եթե իմ մահվանից հետո հարսս ա աթոռս գրավի, մի խոսքով իրենով անի, թոռս կմեծանա ու ինքն էլ իր որդուն ու ծոռին կհանձնի, կլինի երազանք իրականացած…ու կժպտամ բոլորին գոհ ու երջանիկ մահճիս միջից:

- Երևում է շատ լուրջ ես մտադրված, ճիշտ քայլ ես կատարում, իսկ ինքս ի"նչ ունեմ իմ որոշումից, որ աչքս փակեմ ու առանց տատանվելու օրենքի ուժ տամ քո խնդրանքին:

-Ինչ սիրտդ կամենա, միայն ասա, շհնորհակալ եմ, որ դուք միայն ինձ ճիշտ հասկացաք: Աթոռը քաղցր է, իշխանություն ունենալը առավել ևս, բացի դա էլ մի մտահոգվեք` ուրիշների նման ասեղ մաշկող չեմ, քչով եմ բավարարվում: Մոտակա օրերս անցեք մեզ մոտ իբր ստուգումների, պարտքիդ տակից դուրս կգամ, վաղուց է միասին մի կտոր հաց չենք կիսել, հիշում ես խաշը…

Այդ լսելով դատավորն ասաց.

-Համաձայն եմ, այս էլ ամուսնությանդ հավաստիագիրը, տալիս եմ միայն այն պատճառով, որ դու ամեն տեսակի ազգերից դուրս ես և քեզ ոչ մի իշխանություն չկա, ինչ կամենում` անում ես…

Սիրելի իմ ընթերցող իրոք նման մեկը ոտքիս տակ ընկավ մի օր…


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
1929 | 0 | 0
Facebook