Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Պատարագ ***ոխուշ (Մուսայելյան) համայնքում

16:47, salı, 17 оcak, 2017
Պատարագ ***ոխուշ (Մուսայելյան) համայնքում
     Մուսայելյան կամ նախկին ***ոխուշում ձմեռն իր իրավունքների մեջ է մտնում սովորականից ավելի շուտ: Շիրակի մարզի լեռնային այս հատվածում ցրտաշունչ է տարին բոլոր: Գյուղ մտնելիս նկատում ես կիսավեր, խոնարհված Սուրբ Տրդատ եկեղեցին: Եկեղեցուց, թերևս, պահպնավել է խորանն, իսկ խարխլված պատերի արձանագրություններից կարելի է ենթադրել, որ այն կառուցվել է 1896 թվականին և ինչպես բոլոր հոգևոր տաճարները սովետական տարիներին իր նպատակին չի ծառայել ՝ամբար է եղել: Կիսավեր եկեղեցում էլ ***ոխուշցիները շարունակում են տերունական աղոթք հնչեցնել, մոմեր վառել, սակայն ծիսական արարողություններ այստեղ չեն իրականացվում, իսկ պատարագի ձայն ու խնկաբույր աղոթք շուրջ 18 տարի չեր լսվել գյուղում: Գյուղի միջնակարգ դպրոցն էր մարդաշատ, որտեղ և Շիրակի թեմի առաջնորդը պատարագ մատուցեց: Մուսայելյանցիները քար լռությամբ հետևեցին նաև սրբազանի քարոզին, հաղորդակից դարձան հոգևոր խոսքին: ՙԱմանորյա ճոխ սեղաններից, խոզի բդից վստահ եմ ոչ մեկդ ձեզ չզրկեցիք, -ասաց սրբազանը, սակայն շատ վատ է, որ մենք պաշտամանունքի առարկա ենք դարձնում խոզի բուդը, դիմավորում ենք Ամանորը ճոխ սեղաններով, իսկ սուրբ ծննդի հրաշափառ տոնն անտարբերության մատնում, -նշեց Շիրակի թեմի առաջնորդը: Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հորդորեց մուսայելյանցիներին հոգևոր կյանքն ապրել ավելի իմաստալից, ինչպես սովորաբար բոլոր քարոզներին է ասվում ՝պետք է լինել Աստծո որդիներ և դա չանել արհեստականորեն, Աստծոն հաճոյանալու համար ճոխ ամանորյա սեղանները չէ, որ պետք է լինեն, այլ աղոթքները, մոմեր վառեը: Սրբազանի խոսքը մուսայելյանցիներին ոգևորեց ՝նպատակադրվեցին ուժերն համախմբելով կիսավեր եկեղեցին վեր հառնեցնել, իսկ թեմի առաջնորդն էլ նշեց, որ հույս ունի հաջորդ պատարագը կլինի Սուրբ Տրդատի պատերից ներս:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2108 | 0 | 0
Facebook