Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ (01.01.1886-21.12.1955)

20:46, perşembe, 29 aralık, 2016
ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ (01.01.1886-21.12.1955)

ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒն
    
Հայրենասիրությունը մարդկային առաքինությունների թագն ու պսակն է: Նրանում են դրսևորվում մարդու բոլոր բարոյական որակները: Հայրենասիրությունը ցանկացած ազգի գոյության պայմանն է: Փոքր ազգերն անհրաժեշտորեն պետք է հայրենասեր լինեն, դառնան հայրենապաշտ: Հայրենասիրությունը պետք է լինի ո՛չ թե գեղեցիկ խոսք, շրթներկ, գեղեցիկ պատմուճան, այլ պաշտամու՛նք, կրո՛ն:
     Հայաստանին պետք է կոնկրետ, կենդանի՛, հանապազօրյա՛, զոհահոժա՛ր հայրենասիրություն:
     Հայրենիքը պահանջում է ո՛չ միայն մեր սերը, այլև անհրաժեշտության դեպքում` արյունը: Արի՛ ու արիադավան. այդպիսին պետք է լինի հայ ազգը, եթե ցանկանում է որպես ազգ ապրել նաև վաղը: Ապրել՛, պայքարել՛, հարկ եղած դեպքում` զոհվել՛ հանուն ազգի ու հայրենիքի. ահա՛ բարձրագույն երջանկությունն ու կյանքի իմաստը: Զոհվելով` մարդն իրական անմահություն է ձեռք բերում, որովհետև արյունը խառնվում է մեր ազգի մեծ նահատակների արյանը: Միայն արի՛ն, քա՛ջը, միայն հերո՛սը կարող է զոհաբերել:
    
     Չկա՛ ավելի մեծ սեր, քան որ մեկը իր անձը դնում է ուրիշների փրկության համար:
     Հիսուս Քրիստոս

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3619 | 0 | 0
Facebook