Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Պրոմ էքսպո» ընկերությունը շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը

TA production
Basın sekreteri:
TA production
12:42, pazartesi, 26 aralık, 2016
«Պրոմ էքսպո» ընկերությունը շնորհավորում է Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը

Աշխարհի բազմաթիվ առաջադեմ երկրներում ցուցահանդեսները համարվում են տնտեսության զարգացմանը նպաստող կարևոր գործոններից մեկը: Հայաստանում ցուցահանդեսային գործունեություն ծավալող կառույցներից իր հստակ գործելաոճով առանձնանում է «Պրոմ էքսպո» ընկերությունը՝ մշտապես կազմակերպելով միջազգային չափանիշներին համապաստախան ցուցահանդեսներ: Հիմնադրվելով 2007 թվականին, ընկերությունը հաջողությամբ իրագործեց մի շարք նախագծեր ու ծրագրեր՝ ՀՀ ԱԱՊ-ի կողմից արժանանալով Լավագույն ռազմավարական գործընկեր կոչմանը: Շուրջ 10 տարի ընկերությունը պատվով իրագործում է «Պանարմենիան էքսպո» Համահայկական տնտեսական համաժողովը և ցուցահանդեսը, Հայաստանը Ձեր գործընկեր, Շինարարություն և ինտերիեր միջազգաին ամենամյա ցուցահանդեսները, ինչպես նաև մի շարք միջազգային ցուցահանդեսներ՝ Հնդկական ապրանքների ցուցահանդես-վաճառք, Իրանական ապրանքների ցուցահանդես, Պատուհան դեպի Ինդոնեզիա ինդոնեզիական ապրանքների ցուցահանդեսները և այլն: Պատահական չէ, որ ցուցահանդեսների կազմակերպման ոլորտում հենց Պրոմ էքսպո ընկերությունն է հանդիսանում տարբեր խոշորագույն տարածաշրջանային ցուցահանդեսների ու համաժողովների կազմակերպիչ- օպերատորը: Ամփոփելով 2016 թվականը ընկերության տնօրենը պատմեց իրենց հաջողությունների մասին և ներկայացրեց առաջիկա նախագծերն ու ձեռնարկները:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4695 | 0 | 0
Facebook