Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ամանորյա հրաշքը մեր դպրոցում...

16:15, perşembe, 22 aralık, 2016
Ամանորյա հրաշքը մեր դպրոցում...

Այսօր տրվեց մեր դպրոցում կայանալիք ամանորյա միջոցառումների մեկնարկը: Այն կազմակերպել էր դպրոցի բազմամասնագիտական թիմը ԿԱՊԿՈՒ աշակերտների մասնակցությամբ: Թիմին հաջողվել էր միաձուլել ներառված ու չներառված աշակերտներին: Մասնակցում էին 5-10-րդ դասարանների աշակերտները: Միջոցառումը հագեցած էր երգ ու պարով, բարեմաղթանքներով լեցուն բեմադրությամբ: Ցանկություններն ու երազանքները միահյուսվել էին՝ ողողելով դահլիճը առանձնակի լույսով ու ջերմությամբ: Հուզիչ էր աշակերտներից շատերի ցանկությունները. Ես ուզում եմ, որ այս տարում հաճախ հնչեն այսպիսի գեղեցիկ արտահայտություններ՝ օրինակ, բոլոր մայրերը հաճախ լսեն «Մամ ջան ես քեզ շատ եմ սիրում» , իսկ մանկատան փոքրիկները` «Հագնվիր, մայրիկը եկել է քո հետևից» …: Միջոցառմանը մասնակից էին նաև բազմամասնագիտական թիմի բոլոր աշխատակիցները: Եթե մենք բոլորս հավատանք այս հեքիաթին, ապա այն անպայման իրականություն կդառնա, իսկ բոլորիս ցանկությունը մեկն է՝ Նոր տարվա գալուստով ավելանա աշխարհի բարին:

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՆՈՐ ՏԱՐԻ …

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3782 | 0 | 0
Facebook