Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երկաթուղային WikiLeaks. Աշոտ Խլղաթյան

02:32, pazar, 18 aralık, 2016
Երկաթուղային WikiLeaks. Աշոտ Խլղաթյան
     Երկաթուղային WikiLeaks. Աշոտ Խլղաթյան Մարդ կա գարուն է սիրում, մարդ կա՝ աշուն, իսկ Երկաթուղայինների արդեն նախկին արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը սիրում է Նոր տարին ու աշակերտների ամառային արձակուրդները: Ինչո՞ւ: Որովհետև դա երեխաների հաշվին գրպանը լցնելու լավ առիթ է: Օրինակ՝ ՀԿԵ ղեկավարությունը արհմիությանը փոխանցել էր մոտ վեց միլիոն դրամ՝ երեխաներին ամանորյա նվերներ գնելու համար: Աշոտն էլ երկու միլիոնի մոմպաս կոնֆետ էր առել, իսկ չորս միլիոնն էլ դրել գրպանը: Դա բացահայտվեց, բարձրացավ մեծ սկանդալ: Բայց եթե մարդու ձեռքն արդեն սովոր է գռփելու, հետ կանգնելը դժվար է: Ամեն ամառ ՀԿԵ ղեկավարությունը Աշոտին փող էր փոխանցում երեխաների ամառային հանգստի համար, որը նա պետք է փոխանցեր ճամբարի ղեկավարությանը: Ի դեպ, ճամբարի պետը Աշոտի հալալ մորաքույրն էր, որը հաջողացրել էր դարեսկզբին ճամբարը սեփականաշնորհել: Բնականաբար, Աշոտը ստանում էր մի գումար՝ մորաքրոջը փոխանցում լրիվ ուրիշ գումար: Դա շարունակվեց այնքան, մինչև մորաքրոջ համբերությունը հատեց և նա բողոքեց ռուս ղեկավարին, որ գումարը միլիոններով պակաս է ստանում: Դրա համար էլ զարմանալի չէ, որ երբ Աշոտ Խլղաթյանին ժողովի ժամանակ որոշեցին արհմիությունից հանել ու շպրտել դուրս, ոչ ոք նրան չպաշտպանեց, մի լավ խոսք չասեց ու մեջքին չկանգնեց: Ու էլի որ, յոթ տարի շարունակ, տարին 150 միլիոն դրամ արհմիության փող ծախսում ես ոնց ուզում ես: Իսկ ով ռիսկ էր անում հարցնել, թե փողն ինչի՞ վրա ես ծախսում, դառնում էր անձնական թշնամիդ: Բա չհետաքրքվեի՞ն, թե տարին մեկ ո՞ւմ հաշվին ես մի շքեղ մեքենան փոխում մյուսով: Ճիշտ է, ժամանակին կարողացավ սեփականաշնորհել ու վաճառել երկաթուղայինների ահռելի մեծ կուլտուրայի պալատը, բայց այդ փողը չկարողացավ վայելել. 150 հազար դոլարով օպերայի բակում գնեց սրճարան, ու տակ տվեց. դա էլ հո երեխաների կոնֆետի փող գողանալ չի, բիզնեսի համար լուրջ խելք է պետք: Ինչքան հայտնի է, այժմ ՀԿԵ ադմինիստրացիան գործ է հարուցել Աշոտ Խլղաթյանի դեմ՝ փորձելով հետ բերել տարած փողերը: Հուսով ենք, քննիչները հետամուտ կլինեն այս գործին, քանի որ, ինչպես սիրում է Աշոտը ցիտել Ժեգլովին՝ Վոր դոլժեն սիդետ վ տյուրմե:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3087 | 0 | 0
Facebook