Durun lütfen yüklemiyor...

Makaleler

2017-ն նորաձև ամանորյա տոնական զգեստները

Davit
Yazar:
Davit
21:15, cuma, 18 kasım, 2016
2017-ն նորաձև ամանորյա տոնական զգեստները

2016-ի համեմատ՝ 2017-ին նորաձև երեկոյան զգեստները շատ մեծ փոփոխություններ չեն կրել․ երկարության ընտրությունը կախված է անհատական նախասիրություններից և, իհարկե, կառուցվածքի առանձնահատկություններից։ Այդ առումով նորաձև են և մինի, և մաքսի երկարությունը։


     Նորաձևությունից դուրս չեն եկել ալիքները, տյուլերը, որոնք աննկատորեն ընդգծում են կնոջ իրանն ու ազդրերի եզրագիծը։

Ուշադրության են արժանի ամանորյա երեկոյան զգեստների թևքերը, որոնք կարող են լինել ուղիղ և փարթամ լուսամփոփի պես, ինչպես կարճ, այնպես էլ երկար։


     Ասիմետրիկ դիզայնն ու հատակին հասնող փեշը երեկոյան զգեստի անկրկրնելի տարբերակ են այս ամանորին ընտրելու համար։


     Այս տարվա նորաձևության թարմ տենդենց է երեկոյան զգեստների նախշազարդ պատկերները՝ ծառեր, կենդանիներ, վերացական նախշեր։


     Ամենանորաձև կտորն է թավիշը՝ ոսկեզօծ կարերով։ Սա ամենավառ հիթն է՝ 2017 թ-ի ամանորյա գիշերվա համար։


     Դե իսկ գեղեցիկ ոտքեր ունեցող կանանց համար ամենալավագույն տարբերակը ատլասե կարճ, կիպ շորիկներն են ՝ ոսկյա խոշոր և առատ զարդերի համադրությամբ։


     2017-ին բոլորին ուրախ տոներ, փայլուն և ինքնավստահ աչքեր ենք մաղթում՝ անկախ ձեր զգեստի ընտրությունից։
    
     Ֆոտոշարքը դիտել սկզբնաղբյուր կայքում Fashion trends 2017

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6519 | 0 | 0
Facebook