Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Գիտնականները քնի պակասի նոր հետեւանք են բացահայտել

12:52, cumartesi, 29 ekim, 2016
Գիտնականները քնի պակասի նոր հետեւանք են բացահայտել

Մարդկանց մոտ, որոնք թեկուզ մի քանի օրով ստիպված են լինում կրճատել քնի տեւողությունը, փոխվում է աղիների միկրոֆլորան եւ նվազում ինսուլինի հանդեպ զգայնությունը: Այս մասին գրում է Molecular Metabolism-ը:

Նախկինում արդեն ապացուցվել էր, որ կանոնավոր քնի պակասը կարող է օրգանիզմում նյութափոխանակության խանգարումների հանգեցնել, ինչի կարող է ճարպակալման կամ նույնիսկ 2-րդ տիպի դիաբետի առաջացման պատճառ դառնալ: Ուպսալայի համալսարանի հետազոտողները որոշել են ավելի մանրամասն ուսումնասիրել քնի պակասի եւ միկրոֆլորայի վիճակի միջեւ փոխադարձ կապը:

Նոր հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են նորմալ քաշով 9 առողջ տղամարդկանց տվյալները: Ըստ UPI.com-ի՝ փորձի պայմանների համաձայն, կամավորներին երկու շաբաթ շարունակ թույլատրել են օրական ընդամենը 4 ժամ քնել: Արդյունքում գիտնականներն ապացույցներ չեն գտել, որ քնի պակասն ազդում է աղիքային բակտերիաների բազմազանության վրա, սակայն ուշադրություն են դարձրել նշանակալի այլ փոփոխությունների:

Այսպես, բակտերիաների խմբի առավել մանրամասն անալիզը փոփոխություններ է բացահայտել միկրոֆլորայում: Օրինակ՝ գիտնականները Firmicutes բակտերիաների մակարդակի աճ են նկատել Bacteroidetes բակտերիաների նկատմամբ:

Բացի այդ, քնի պակասի արդյունքում կամավորների մոտ 20%-ով նվազել է ինսուլինի հանդեպ զգայնությունը: Իհարկե, ըստ գիտնականների, դա կապված չէ աղիքային միկրոֆլորայում փոփոխությունների հետ: Նրանց խոսքով՝ հարկավոր է նոր՝ ավելի լայնածավալ եւ երկարատեւ հետազոտություն անցկացնել:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4521 | 0 | 0
Facebook