Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԽՄԲԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՇԱԲԱԹ

11:33, cuma, 07 ekim, 2016
«ՏԵԽՆՈԼՈԳԻԱ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ» ՄԱՍՆԱԽՄԲԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ՇԱԲԱԹ

2016թ. սեպտեմբերի 24-ից 30-ը Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց «Տեխնոլոգիա և ֆիզիկական դաստիարակություն» մասնախմբի առարկայական շաբաթ:

Առարկայական շաբաթվա շրջանակներում մասնախմբի ուսուցիչները կազմակերպել էին մի շարք միջոցառումներ: Շաբաթը մեկնարկեց «Իմ ազատ Հայաստան» խորագրով նկարների ցուցահանդես-մրցույթով՝ նվիրված ՀՀ անկախության 25-ամյակին: Ցուցահանդեսը կազմակերպել էր կերպարվեստի ուսուցչուհի Լ. Սարգսյանը: Ցուցահանդեսին մասնակցում էին 5-9-րդ դասարանի աշակերտները: Հաղթող ճանաչվեցին 7 Գ դասարանի աշակերտուհի Դիանա Թումասյանը և 9 Բ դասարանի աշակերտուհի Մանյա Վարդանյանը:

Սեպտեմբերի 26-ին «Հայկական ժողովրդական երաժշտական գործիքներ» թեմայով ռադիոհաղորդում ընթերցեց երաժշտության ուսուցչուհի Տ. Օհանյանը: Թեման հետաքրքիր էր և բովանդակալից:

Սեպտեմբերի 27-ին անցկացվեց ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված տողան, որը կազմակերպել էր դպրոցի զինղեկ Վ. Մարդանյանը: Տողանի ժամանակ մարզական ցուցադրական ելույթով հանդես եկան ֆիզկուլտուրայի ուսուցիչ Ա. Գուլյանցի սաները:

Շաբաթը եզրափակեց ֆիզկուլտուրայի ուսուցիչ Բ. Կարապետյանի կազմակերպած ուսուցիչներ-աշակերտներ վոլեյբոլի ընկերական հանդիպումը, որտեղ հաղթեց համերաշխությունը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4139 | 0 | 0
Facebook