Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐԸ

10:45, pazartesi, 03 ekim, 2016
ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՆԵՐԸ

Սեպտեմբերի 20-ին՝ ՀՀ անկախության 25-ամյակի նախօրեին, տոն ու ցնծություն էր Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի բակում: Անկախությանը նվիրված միջոցառումների շարքից անմասն չմնաց նաև «Տարրական ուսուցման մեթոդիկա» մասնախումբը: Մասնախմբի նախագահ Վ. Խումարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր «Անկախության գույները» խորագրով կավճանկարչություն, որին մասնակցում էին I Գ /դասվար՝ Ս. Միրզոյան/, I Դ /դասվար՝ Ա. Մարտիրոսյան/, II Բ /դասվար՝ Ա. Քոչարյան/, II Գ /դասվար՝ Լ. Մխիթարյան/, III Ա /դասվար՝ Ա. Ղումաշյան/, III Բ/ դասվար՝ Լ. Թինոյան/, III Գ /դասվար՝ Վ. Խումարյան/, III Դ /դասվար՝ Մ. Միխայլովա/ դասարանները:

Անչափ տրամադրող էր մուտքը: Հնչեց հայրենասիրական երգ: Աշակերտները ներկայացան իրենց դասվարների հետ: Յուրաքանչյուր դասվար ներկայացավ յուրովի: ՀՀ օրհներգը միասնական կատարելուց հետո սկսվեց թեմատիկ նկարչությունը: Աշակերտներն սկսեցին աշխատել խանդավառությամբ: Նրանք նկարում էին այն ամենը, ինչը կապված էր Հայաստանի, նրա բնության հետ: Աշխատանքները գնահատեց նկարչության ուսուցչուհի Լ. Սարգսյանը:

Վերջում աշակերտները, ծնողները և ուսուցիչները շուրջպար բռնեցին՝ արտահայտելով իրենց ուրախությունը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2922 | 0 | 0
Facebook