Ինչպես ցույց են տալիս ուկրաինական սոցիոլոգիական ընկերություններից մեկի կատարած հարցումները, բարձրագույն կրթությունը բոլորովին էլ առաջին նախապայմանը չէ գործատուների համար աշխատանքի ընդունելիս:
Գրասենյակային աշխատողների 60%-ը համոզված է, որ հեղինակավոր բուհի դիպլոմն ամենևին էլ գլխավոր դեր չի ստանձնում աշխատանքի ընդունվելիս: Միայն 20%-ն է կարծում, որ դիպլոմը մեծ ու զգալի նշանակություն ունի տնօրենի համար:
Հարցվածների 52%-ը հայտնում է, որ աշխատանքի ընդունվելիս գործատուն միայն մի քանի հարց է տալիս' կապված դիպլոմի հետ: Եվ միայն 25%-ն է մանրամասն հարցում իրականացրել դիմողի կրթության մասին: 13%-ը հատուկ թեստեր է լրացրել, որպեսզի ապացուցի իր պրոֆեսիոնալիզմը:
Մեծամասնությունը համոզված է, որ ղեկավարության համար ավելի կարևոր է ունակությունների, աշխատանքային փորձը պրակտիկ ցուցադրումը:
Լավ աշխատանքային փորձը աշխատանքի ընդունվելիս ձեր հաջողության գրավականն է. այսպես է կարծում հարցվածների 74%-ը: Հաճախ նաև մեծ դեր են խաղում ծանոթներն ու միջնորդները' 44%: Բայց չի բացառվում նաև երջանիկ պատահականության հավանականությունը: