Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Որտե՞ղ եւ ինչպե՞ս է իր հանգիստն անցկացրել դերասանուհի Լուիզա Կարապետյանը

10:16, salı, 02 ağustos, 2016
Որտե՞ղ եւ ինչպե՞ս է իր հանգիստն անցկացրել դերասանուհի Լուիզա Կարապետյանը

Մինչ շատերը պլանավորում են` ինչպես անցկացնել հանգիստը, «Սիրո գերին» եւ «Ուրիշի հոգին» հեռուստասերիալներից հայտնի դերասանուհի Լուիզա Կարապետյանն այս տարի այն արդեն վայելել է.

«Այս ագամ հանգիտս այլ կերպ ստացվեց: Հանգստանալու մեկնեցի գարնանը եւ պատրաստվում եմ աշունն էլ դիմավորել հանգտով: Գարնան վերջին հասցրեցի վայելել Իտալիան` իր ողջ շքեղությամբ եւ դարավոր պատմությամբ», -ասում է դերասանուհին, որն այս ճանապարհորդության ընթացքում տեսել է Հռոմը, Վենեցիան, Վատիկանն ու Ֆլորենցիան:
     Ինչ վերաբերում է դերասանուհու աշնանային հանգստին, ապա նրա հանգրվանը լինելու է Հունաստանը.

«Անցած ամռանը հասցրել եմ վայելլ Հունաստանը, բայց չեմ այցելել Աթենք: Այս տարի ցանկանում եմ ծանոթանալ նաեւ Աթենքի պատմությանը եւ հանգիստս շարունակել Հունաստանի գրկաբաց լողափներին...»

Լուիզան շատ տպավորված է իր վերջին ուղեւորությամբ, սակայն երազում է նաեւ ճանապարհորդել Ռիո դե Ժանեյրո, իսկ իդեալական հանգիստը պատկերացնում է հետեւյալ կերպ.

«Լողափ...արեւ...մեկ գավաթ շամպայն... սա է ինձ համար կատարյալ հանգիստը»:

Տեղեկացնենք, որ այս շրջանում դերասանուհին զբաղված է նոր նախագծով.
     «Նկարահանվում եմ գեղարվեստական ֆիլմում: Աշխատանքները դեռեւս ընթացքի մեջ են. այս պահին այլ մանրամասներ չեմ կարող հայտնել»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3434 | 0 | 0
Facebook