Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անժելա Սարգսյանը նորություն ունի

21:09, pazar, 19 haziran, 2016
Անժելա Սարգսյանը նորություն ունի

Դերասանուհի Անժելա Սարգսյանին շուտով կտեսնենք նոր ֆիլմում: Ռեժիսոր Սեւակ Մանգուշյանի «Լիճը» /The Lake ֆիլմում դերասանուհին հանդես կգա նոր եւ մի փոքր անսովոր կերպարով.

«Այս ֆիլմը ռեժիսորի դիպլոմային աշխատանքն էր, որի համար նա ստացել է գերազանց գնահատական: Այն նկարահանվել է երկու տարբերակով. Մեկը տեւում է 22 րոպե, իսկ այն, որը պետք է ներկայացվի կինոփառատոններին, 40 րոպեանոց կինոնկար է», -ասում է Անժելան, որը ֆիլմում մարմնավորում է գլխավոր հերոսուհուն.


    

«Ֆիլմում հենց դերասանուհու եմ մարմնավորում, սակայն իմ հերոսուհին դրամայով հարուստ կերպար է. նրա կյանքում դժբախտությունները շատ են, մի շարք կորուստներ է կրում: Կորցնում է կարիերան, երեխային…չեմ ուզում այլ մանրամասներ էլ հաղորդել, պարզապես կասեմ, որ մեծ սիրով եմ կերտել այս դերը, քանի որ նրա մեջ այնքան շատ ասելիք կա: Դերասաններն այսպիսի դերերով են կարողանում իրենց ցույց տալ:


    

Ուզում եմ առանձնացնել նաեւ խաղընկերոջս` Մխիթար Ավետիսյանին: Լավ խաղընկերոջ պարագայում է, որ դերասանն էլ ավելի լավ է կերտում իր կերպարը»:


    

Անժելայի համար ֆիլմն առանձնահատուկ է նաեւ նրանով, որ այնտեղ իր կողքին նկարահանվել է դուստրը` Եվան:

«Աղջիկս մարմնավորում է հենց իմ դստերը, որին ֆիլմում իմ հերոսուհն կորցնում է: Հետաքրքիր է` Եվան շատ է ցանկանում նկարահանվել կատակերգություններում, սակայն մինչ օրս նկարահանված ֆիլմերում նրան միշտ դրամատիկ դերեր են առաջարկել…»:


    

Դերասանուհին, սակայն, դժվարացավ նշել, թե երբ կկայանա ֆիլմի պրեմիերան.

«Ֆիլմը նախատեսված է մի շարք փառատոնների ներկայացվելու համար, միայն դրանից հետո այն կցուցադրվի հանրությանը»:


    

Ի դեպ, Անժելա Սարգսյանի համար ամառը եւս բավականին հագեցած է լինելու: Հուլիսին դերասանուհին կսկսի իր ակտիվ նկարահանումները հեռուստասերիլներում, այդ պատճառով էլ իր իսկ խոսքով` այս շրջանում պատրաստվում է մի լավ հանգստանալ, որպեսզի առաջիկայում իր երկրպագուներին ներկայանա նոր դերերով եւ կերպարներով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3793 | 0 | 0
Facebook