Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բանանի օգտակար և վնասակար հատկությունները

02:35, cumartesi, 28 temmuz, 2012
Բանանի օգտակար և վնասակար հատկությունները
     Գոյություն ունի բանանի մոտ 60 տեսակ: Բացի դեղինից, բանաններն ունենում են կարմիր և սև գունավորում: Որոշ երկրներում բանանը սննդի գլխավոր միջոց է համարվում: Բացի օգտագործման հիմնական մեթոդներից, բանանից հնարավոր է պատրաստել գինիներ, թուրմեր, և այլն: Շատ երկրներում այն նաև ապխտում են:
     Մարզիկներին և քաշ գցել ցանկացող մարդկանց բժիշկները խորհուրդ են տալիս օրական ուտել է 1-2 բանան: Բանանը օգտակար է լյարդի, երիկամների համար: Աղիքային հիվանդությունների ժամանակ բանանը օգտագործում են որպես թուլությունը վերականգնող միջոց:
     Բացի միջուկից, օգտակար է նաև բանանի կեղևը: Միգրենի հետ կապված գլխացավի ժամանակ բանանի կեղևը կարելի է դնել ճակատին, և ցավն աստիճանաբար կվերանա: Այրվածքների դեպքում նույնպես օգնության կհասնի բանանի կեղևը, միայն անհրաժեշտ է միջուկի կողմով դնել այրված հատվածի վրա: Ոտնաթաթի և կրունկների ճաքճքած և թեփոտ հատվածները բուժելու համար լավագույն միջոց է համարվում հենց բանանի կեղևը:
     Չնայած օգտակարությանը, բանան խորհուրդ չի տրվում շատ օգտագործել շաքարային դիաբետով հիվանդներին, քանի որ այն բարձրացնում է շաքարի տոկոսը արյան մեջ: Բանանի օգտագործման չափաբաժնի խախտումը վնասակար է նաև սրտի կաթված տարած մարդկանց համար, ինչպես նաև լայնացած երակներով և սրտի հետ կապված այլ հիվանդություններ ունեցող մարդկանց համար, քանի որ բանանը խտացնում է արյունը:
     Բանանը ծանր սնունդ է համարվում, այդ իսկ պատճառով էլ նախընտրելի է այն ուտել փոքր չափաբաժիններով:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
28298 | 1 | 0
Facebook