Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՆՐԱՆՔ ՄԵՐ ԲՈԼՈՐԻՍ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆ

12:24, salı, 12 nisan, 2016
ՆՐԱՆՔ ՄԵՐ ԲՈԼՈՐԻՍ ԶԻՆՎՈՐՆԵՐՆ ԵՆ
     Ես կսպասեմ քեզ իմ Զինվոր: Դու հանգիստ գնա և պարտքդ կատարիր հայրենիքիդ հանդեպ: Ես քեզ լուռ ու համբերատար կսպասեմ: Շարունակ կաղոթեմ Աստծուն, որ պահապան լինի քեզ, որտեղ էլ որ լինես: Կաղոթեմ ու կխնդրեմ քեզ տալ անսպառ ուժ' դիմադրելու թշնամու հարձակումներին: Չեզոքացնելու սպառնացող վտանգը: Բայց դու չվախենաս, ես գիտեմ, դու անվախ մի զինվոր ես, որը կանգ չառնելով ոչնչի դիմաց ու պայքարելով կյանքի գնով՝ կպաշտպանի մեր հողերը, մեր սահմանը, մեզ... Չմտածես սիրելիս, ես քեզ անպայման կսպասեմ, խոսք եմ տալիս...Ես հպարտ եմ, որ ունեմ քեզ պես արի ու անվախ զինվոր... Զինվոր: Մարդ, ով երկու տարի հեռանում է իր բոլոր սիրելի մարդկանցից, ով թողնում է իր ազատ կյանքը' հանուն հայրենիքի ազատության պահպանման, ով սկսում է ապրել դժվար ու ծանր կյանքով, որպեսզի իր սիրելիները ապրեն անհոգ: Խոստումը շատ մեծ նշանակություն ունի, մեծ իմաստ ու մեծ հույս: Հենց այդ բառի շնորհիվ է, որ ես հիմա կարողանում եմ ժպտալ, որովհետև իմ ԶԻՆՎՈՐԸ խոսք է տվել, որ հետ կգա: Ես հավատում եմ նրան: Ես նույնպես խոստացել եմ անդավաճան մնալ, հնազանդ ու լուռ սպասել նրան: Նա գնացել է ծառայելու ինձ համար, քեզ համար, մյուսների համար...Նա կոչվում է ԶԻՆՎՈՐ...
Kaynak: 12.04.2016
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3051 | 0 | 0
Facebook