Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Արմյուզլանդ ստուդիա կամ երաժշտական ընտանիքի

Anna
Yazar:
Anna
01:37, pazar, 03 nisan, 2016
Արմյուզլանդ ստուդիա կամ երաժշտական ընտանիքի
     Արմյուզլանդ` դա մի երաժշտական ստուդիա է որը աչքի է ընկնում իր ակտիվ գործունեությամբ և առանձնահատուկ բացառիկ հնարավորությաբ: Արմյուզլանդում ներգրավված են ՌԴ-ի տարբեր քաղաքներից ազգությամբ հայ` երգիչներ, երգչուհիներ, երգահաններ, երաժիշտներ: Իսկ թե որն է բացառիկ հնարավորությունը` դա մենք պարզաբանելու համար այցելեցինք ՌԴ. ք.- Ստավրոպոլ` Արմյուզլանդ ստուդիա:
Արմյուզլանդում առաջին հերթին մենք հարցազրույց ունեցանք Արմյուզլանդ ստուդիայի պրոդյուսեր Իվետա Ավագյանի հետ:
Մ. խոսնակ - բարև ձեզ տիկին Ավագյան:
Իվետա Ավագյան - բարև ձեզ:
Մ. Խոսնակ - խնդրում ենք մի երկու նախադասությամբ կներկայացնեք Արմյուզլանդի վերաբերյալ:
Իվետա Ավագյան - Արմյուզլանդը կարելի է ասել մի ընտանիք է որտեղ բոլորս աշխատում և ստեղծագործում ենք համախմբված:
Կարելի է ասել որ մեր անձնակազմում բոլորն էլ փորձառու են և հմուտ իրենց մասնագիտական գործում:
Մ. Խոսնակ - տիկին Ավագյան մենք տեսնում ենք անձանց ովքեր ՌԴ-ի տարբեր քաղաքների բնակիչներ են, դա խոչընդոտ չի հանդիսանում ձեր համատեղ աշխատանքին:
Իվոտա Ավագյան - նշեմ որ մեր բացառիկ առանձնահատկություններից մեկն էլ հենց դա է որ Արմյուզլանդում գործում է ազատ գրաֆիկ, Արմյուզլանդի բոլոր անդամները աշխատում են առանձնակի, իսկ նշված ժամանակին բոլորը համախմբված մի մարդու նման ճիշտ տեղում են գտնվում:
Մ. խոսնակ - տիկին Ավագյան իսկ կներկայացնեք ձեր Արմյուզլանդի անձնակազմին և նրանց ունակությունների հատվածը:
Իվետա Ավագյան - ասեմ որ Արմյուզլանդը մեծ ընտանիքի է և եթե փորձեմ բոլորին ներկայացրել չեմ կարծում որ ձեր ժամանակը կբավարարի:
Մ.խոսնակ - այդ դեպքում գուցե ներկայացնեք լավագույններին:
Իվետա Ավագյան - մեզ մոտ բոլորն էլ լավագույն են, բայց ես ձեզ կներկայացնեմ ավելի ակտիվ, նախաձեռնող, աչքի ընկնող և հասարակայնության կողմից սիրված անձանց:
Վաչե Եսայան - (ռաբիզի Վաչո) _ երգիչ ով հասցրել է ճանաչում ձեռք բերել բազմիցս շատերի կողմից:
Սերգո Ասլանյան _ երգիչ, երգահան, մեծ ճանաչում է ձեռք բերել հատկապես քաղաք Գելենջիկում, սիրված և հարգելի անձնավորություն է:
Սոնա Մարտիրոսյան _ երգահան, Սոնայի ստեղծագործությունները ամենուր են, և կատարվում են շատերի կողմից:
Մանուկ խաչատրյան _ երգահան, երաժիշտ, (ստեղնաշարային գործիքավորող) նաև նշեմ որ Մանուկի ստեղծագործությունները արժանացել են բարձր որակավորման, և լույս են տեսնում հայտնի երգիչ, երգչուհինեի կատարմամբ: նաև չմոռանալով նշեմ որ գաղտնիք չե որ Մանուկի մոտ առկա են երգչի բարձր ձայնային տվյալներ, և ոչ մի աստիճան չի զիջում մեր օրյա երգիչների ձայներից:
Ժորիկ Սարկիսյան _ հարվածային գործիքավորող: ժորիկը ակտիվ երաժիշտներից է և ակտիվ մասնակից:
Գայանե Միլիչկին _ երգչուհի: Գայանեն մանկուց երգել է, և այժմ կարող եմ ասել որ փորձառու երգչուհի է` մասնակցել ե բազմաթիվ համերգների և արժանացել է բազմաթիվ մրցանակների նաև տիրապետում է երաժշտական ստեղնաշարային գործիքների և կիթառի:
Արտուշ Բեռնեցյան _ փողային գործիքավորող, կլառնետ, դուդուգ, զուռնա, սաքսաֆոն: Արտուշը այն բացառիկ երաժիշտներից է ով տիրապետում է երաժշտական բոլոր փողային գործիքներին:
Դավիթ Սարգսյան _ երգիչ, երաժիշտ: Դավիթի հետ դեռ նոր նոր ենք սկսել համագործակցել` բայց հասցրել ենք մեծ տպավորություն ստանալ, Դավիթը մեծ ուշադրության կենտրոնում է և բոլորիս հետ համընթաց շարժվում է դեպի առաջ:
     և ինքս - Իվետա Ավագյան _ պրոդյուսեր:
     Մ. Խոսնակ - շնորհակալություն ձեր տիկին Ավագյան ձեր այսօրվա ժամանակահատվածի մի մասը մեզ տրամադրելու համար, հուսով ենք հաջորդ անգամ մեր հանդիպումը Հայաստանում կլինի Արմյուզլանդ ստուդիայի հետ համատեղ, ձեր իսկ գլխավորությամբ:
     Իվետա Ավագյան - մոտակա մի տարում խոստանալ չեմ կարող, այժմ մի քանի տեսահոլովակների նկարահանումների ենք պատրաստվում որոնցից էլ մեծ սպասելիքներ ունենք: դրանց հետո նոր կաշխատենք հետագա անելիքների համար:
     Մ. Խոսնակ - տիկին Ավագյան ձեր իսկ գլխավորությամբ ձեր ստուդիային բարձր բեմեր եմ ցանկանում և նորանոր հաջողություններ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4031 | 0 | 0
Facebook