Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հազարամյա մետաքսի ճանապարհին գտնվող սրբավայրի` Վարդան Մամիկոնյանի հնադարյա սոսու հետ բազմաթիվ ավանդապատումներ են կապվում

01:38, perşembe, 31 mart, 2016
Հազարամյա մետաքսի ճանապարհին գտնվող սրբավայրի` Վարդան Մամիկոնյանի հնադարյա սոսու հետ բազմաթիվ ավանդապատումներ են կապվում
    
Հազարամյա մետաքսի ճանապարհի վրա են գտնվում երկու հնադարյա սոսիներ, որոնց գոյությունը, ժողովրդական ավանդույթը կապում է Վարդան Մամիկոնյանի և Աշոտ Երկաթի անունների հետ: Ծառերից մեկը գտնվում է ներկայիս Տավուշի մարզի Բերդավան և Զորական գյուղերի միջև, իսկ մյուսը` Սարիգյուղի վարչական տարածքում:

    
Աղստև գետի ձախ ափին գտնվող Սարիգյուղի սրբավայրի վերածված դարավոր սոսիի հետ կապված են բազմաթիվ ավանդապատումներ: Մի ավանդապատման համաձայն, այս ծառը Վարդան Մամիկոնյանի և Աշոտ Երկաթի ձեռամբ տնկված երկու սոսիներից մեկն է: Ըստ մեկ այլ ավանդազրույցի, հսկա ծառի բնից դուրս են գալիս 13 ամուր ճյուղեր և դառնալով առանձին ծառեր, խորհրդանշում են Հիսուսին և նրա 12 աշակերտներին։
     Մեկ ուրիշ ավանդապատման համաձայն` 7 տարին մեկ անգամ անսպասելիորեն ծառն ինքնուրույն բռնկվում է և ներսի կողմից այրվում ու նույնքան էլ անսպասելիորեն հանգչում, մինչդեռ շարունակում է աճել և ապրել, իսկ այրված, ածխացած հսկայական փչակի վերածված ծառաբնից շարունակում են վեր խոյանալ կանաչ շիվերը: Ծառի և նրա այրված ու մոխրացած շերտի հետ են կապում մի շարք բժշկությունների մասին պատմող ավանդապատումներ և հին ու նոր վկայություններ: Ասում են որ այն ունի սրբազան ուժ, և մարդիկ այստեղ գալիս են` որպես ուխտատեղի:
Kaynak: photoart.biz
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
9044 | 0 | 0
Facebook