Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անդրոիդը աճեց մինչև 69% բաժնի սմարթֆոնների շուկայում 2012 թվականին

Darth Vader
12:27, cuma, 15 şubat, 2013
Անդրոիդը աճեց մինչև 69% բաժնի սմարթֆոնների շուկայում 2012 թվականին
    
2012 թվականի միջին արդյունքների աղյուսակ
2012 թվականի միջին արդյունքների աղյուսակ

     Քչերը կկասկածեն, որ 2012 թվականը եղավ Android համակարգի տարին՝ նրա արագ աճի հետ կապված։ IDC միջազգային տվյալների կորպորացիան ավելին քան շահագռգռված է այս հարցում և ըստ նրա գնահատականի Google-ի օպերացիոն համակարգը աճեց 2011 թվկանին սմարթֆոնների շուկայում ունեցած 42 տոկոսից մինչև 68, 8 տոկոսի 2012 թվականի ընթացքում։ Այս աճը մեծամասամբ հիմնված էր այն փաստի վրա, որ BlackBerry և Symbian համակարգերի օգտվողները անցան Android-ի։ Ըստ հաղարդման՝ Apple ընկերությունը պահեց իր 18, 8 տոկոսը, մինչ Microsoft-ը մի անկյունում պահպանեց իր համեստ դիրքերը, նույնիսկ աճ գրանցելով մինչև 2, 5 տոկոս։
    
     Բայց չորրորդ եռամսյակի արդյունքների պատկերը մի փոքր այլ է։ Android-ը պահպանում է իր համար հարմարավետ 70, 1 տոկոսը, չնայած երրորդ եռամսյակում նա ունեցել էր 75 տոկոս։ Այդ ժամանակ Apple ընկերությանը օգնեց iPhone 5 հեռախոսի թողարկումը, որը iOS համակարգին բարձրացրեց մինչև 21 տոկոս։ BlackBerry և Windows Phone համակարգերը այդքան ծաղկունք չապրեցին, չնայած ամբողջ ժամանակահատվածի ընթացքում ունեին նոր սարքեր իրենց առաջարկներում։ Մենք պետք է սպասենք 2013 թվականի առաջին եռամսյակի ավարտին մինչև մենք կհասկանանք իրական տատանումները սմարթֆոնների շուկայում։
    
    
2012 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքների աղյուսակ
2012 թվականի չորրորդ եռամսյակի արդյունքների աղյուսակ
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2855 | 0 | 0
Facebook