ՆԵՅՐՈԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ
Դասընթացը կկայանա մարտի 18-ին և 19-ին Երբևէ զգացե՞լ եք ձեզ միևնույն տհաճ հուզական վիճակում: Դուք ուզում եք ապրել լիարժեք ու էներգիայով լեցուն, սակայն ձեր մտքերն ու հույզերը ձեզ խանգարու՞մ են: Դուք ուզում եք թռչել, սակայն ձեր մտքերն ու հույզերը այնքան են ծանրացնում ձեր մարմինը: Այդ հույզերը խանգարու՞մ են ձեզ հասնել ձեր նպատակներին: Հոգնե՞լ եք անընդհատ այս վիճակից: Նույնիսկ հուսահատվե՞լ եք, որ այլևս երբեք չեք կարող ազատվել այս վիճակից և որ անկարող եք փոխել ձեր կյանքը: Մտածում եք` այ, եթե մեկը լիներ, որ ինձ օգներ: Այդ մեկը հենց դու՛ք եք: Դուք և միայն դուք կարող եք և պետք է օգնեք ինքներդ ձեզ: Պետք չէ հուսահատվել: Այս դասընթացը հենց ձեզ համար է: Սովորեք ՆԼԾ տեխնիկաները, որոնց միջոցով դուք կազատվեք ձեզ խանգարող հույզերից և կհասնեք ձեր նպատակներին: Փոխեք ձեր կյանքը` մասնակցելով ՆԼԾ այս դասընթացին: ՆԼԾ ճամփորդություն է դեպի ձեր ներաշխարհ, որտեղ դուք կարող եք ազատվել ձեզ խանգարող վարքից, կարող եք փոխել ձեր մտքերն ու հույզերը և բացահայտել այլոց գերազանցելու ձեր կարողությունը: Բայց ձեր կյանքը փոխելուց հետո կարող եք կանգ չառնել: Այն ամենը, ինչ սովորել եք, կարող եք կիրառել` օգնելու համար բոլոր այն մարդկանց, ովքեր թանկ են ձեզ համար: Մենք բավականին ժամանակ ենք տրամադրել ի մի բերելու լավագույն տեխնիկաները` ձեզ օգնելու համար, որպեսզի դուք կարողանաք վերահսկել ձեր միտքը, ձեր հույզերը և ձեր կյանքը: Այս առաջարկով մենք ՆԼԾ հասանելի դարձրեցինք յուրաքանչյուրին` ամենահրաշալի առաջարկով, որ երբևէ եղել է: Դուք ուզու ՞մ եք սովորել ՆԼԾ լավագույն տեխնիկաները: Մեզ հետ դուք սովորելու եք ՆԼԾ լայնորեն կիրառվող տեխնիկաներ`
Դուք ուզում եք սովորել ՆԼԾ լավագույն տեխնիկաները, սակայն ձեր զբաղվածությունը թույլ չի՞ տալիս: Մեր դասընթացի տևողությունն է երկու օր, օրական 2 ժամ: Դուք ուզում եք սովորել ՆԼԾ լավագույն տեխնիկաները, սակայն ձեր գումարը չի՞ բավականացնում ՆԼԾ-պրակտիկ ամբողջ դասընթացին մասնակցելու համար: Մեր դասընթացի արժեքն է – 5000 դրամ յուրաքանչյուր օրվա համար: Դուք կարող եք ունենալ միայն մեկ խնդիր` դասընթացի մասնակիցների թիվը սահմանափակ է` միայն 10 հոգի: Շտապե‘ք: Դասընթացը վարում է հոգեբանական գիտությունների թեկնածու Սոֆյա Ավագյանը: Սկսե‘ք փոխել ձեզ և ձեր կյանքը` մասնակցելով Նեյրոլեզվաբանական ծրագրավորման այս դասընթացին: ՆԼԾ յուրաքանչյուրի համար է, ով ուզում է իշխանություն ունենալ իր մտքի և հույզերի վրա և ավելի լավ ապրել: Կյանքում ձեր ձեռքբերումները գալիս են ձեր գործողություններից, իսկ դրանք էլ գալիս են ձեր մտքերից և հույզերից: Իսկ ձեր մտքերն ու ձեր հույզերը գալիս են ձեր ծրագրավորելուց…… Ծրագրավորե‘ք և դուք մրցակից չեք ունենա: Դասընթացը կկայանա մարտի 18-ին (ուրբաթ օրը) և 19-ին (շաբաթ օրը): Դասընթացի անցկացման ժամերը նախապես կհամաձայնեցվեն մասնակիցների հետ: Դասընթացին գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար զանգահարեք հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14: Էլ.փոստ՝ info@hogeban.am ԻՆՉ է ՆԵՅՐՈԼԵԶՎԱԲԱՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՎՈՐՈՒՄԸ Երեք րոպեանոց սեմինար Ջոզեֆ օ՚Քոննոր Ջոն Սեյմոր «Եթե երբևէ անհրաժեշտ լինի ՆԼԾ ներկայացնել երեք րոպեանոց սեմինարում, ապա դա մոտավորապես այսպես կլինի: Վարողը կմտնի և կասի. «Տիկնայք և պարոնայք, կյանքում հաջողության հասնելու համար դուք պետք է հիշեք երեք բան` Առաջին, իմանաք այն, ինչ դուք ուզում եք, ունենաք հստակ պատկերացում ենթադրվող արդյունքի մասին ցանկացած իրավիճակում: Երկրորդ, լինեք ուշադիր և ձեր զգացմունքները պահեք բաց, որպեսզի նկատեք, որ դուք շարժվում եք արդյունքի ուղղությամբ: Երրորդ, ունենաք բավականին ճկունություն` ձեր գործողությունները համառորեն փոխելու համար այնքան ժամանակ, մինչև չստանաք այն, ինչ ուզում եք»: Դրանից հետո նա գրատախտակին կգրի` ԱՐԴՅՈՒՆՔ և դուրս կգա: Սեմինարը կվերջանա: ՆԼԾ նպատակն է մարդկանց տալ վարքի ավելի շատ տարբերակներ: Ինչ-որ բաներ անելու համար միայն մեկ ձևին տիրապետելը առհասարակ ընտրության բացակայություն է: Երբեմն այդ ձևը կաշխատի, երբեմն` ոչ, այնպես որ, միշտ կլինեն իրավիճակներ, որոնք դուք ի վիճակի չեք լինի հաղթահարել: Երկու միջոցի առկայությունը ձեզ կկանգնեցնի դիլեմայի առաջ: Ընտրություն ունենալ նշանակում է ընդունակ լինել իրավիճակի համար կիրառել առնվազն երեք մոտեցում: Ցանկացած հարաբերություններում այն մարդը, ով ունի վարքի ճկունություն, նա էլ կվերահսկի իրավիճակը: Եթե դուք միշտ անում եք այն, ինչ միշտ արել եք, ապա դուք միշտ կստանաք այն, ինչ միշտ ստացել եք: Եթե այն, ինչ դուք անում եք, չի աշխատում, ուրիշ մի բան արեք: «Որքան լայն է ընտրությունը, այնքան ավելի շատ են հաջողության շանսերը»: Ջոն Սեյմոր ՆԼԾ ինքնաճամփորդություն է, ինքնության բացահայտում և առաքելություն: ՆԼԾ ոչ միայն մրցակցության և գերազանցության մասին է, այլ նաև իմաստության և հեռատեսության: ՆԼԾ ընտրությունները հարստացնելու և քո շուրջ աշխարհը ընկալելու միջոց է: Գերազանցությունը գալիս է բազմաթիվ ընտրություններ ունենալուց: Իմաստնությունը գալիս է ապագայի հանդեպ բազմակի, տարաբնույթ տեսլականից: ՆԼԾ խորհրդանշում է ուղեղի, լեզվի և մարմնի փոխհարաբերությունները: Տարիների ընթացքում ՆԼԾ մշակել է մի շարք ազդեցիկ գործիքներ և հմտություններ բազմաթիվ պրոֆեսիոնալ ոլորտներում կոմունիկացիաների համար` հոգեբանական խորհրդատվություն, կրթություն, առողջություն, ստեղծագործություն, իրավունք, կառավարում, առևտուր, լիդերություն, երեխաների դաստիարակություն: ՆԼԾ գործիքների և տեխնիկաների հավաքածու է, բայց այն շատ ավելին է, քան ընդամենը դա: Այն վերաբերմունք է և մեթոդ, թե ինչպես հասնես քո նպատակներին և ստանաս արդյունքներ: Ինչպես փոխես կյանքիդ որակը: Բայց դա բավական չէ: Նեյրոլեզվաբանական ծրագրավորման համար կարևոր է ոչ միայն ինչպես փոխես, այլև դա դարձնես անգիտակցական գիտելիք: Ահա թե ինչ է ՆԼԾ: Կազմող` Սոֆյա Ավագյան Հոգեբանական գիտությունների թեկնածու ՆԼԾ թրեյներ |
Abone ol ve malalelerin yayınla: