Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Զորավարի ծննդյան տարելիցը

13:59, perşembe, 10 mart, 2016
Զորավարի ծննդյան տարելիցը

Փետրվարի 25-ին, սկսած վաղ առավոտից, աշխույժ եռուզեռ էր տիրում դպրոցում. hնչում էր գեղեցիկ, խրոխտ, ոգեկոչող երգ-երաժշտություն` նվիրված Մեծ Հայի` զորավար Անդրանիկի 151-ամյակին:

Դպրոցի շքամուտքից էլ սկսվում էր այդ օրվան բնորոշ մարտական տրամադրություն… հենց այդ տրամադրությամբ էլ մեր դպրոցի 7-12-րդ դասարանների աշակերտներ` մաթեմատիկայի ուսուցիչ Ս. Մկրտչյանի, , ՆԶՊ-ի ուսուցիչ Է. Կարապետյանի, ինֆորմատիկայի ուսուցիչ Ա. Պետրոսյանի ուղեկցությամբ հանդիսավոր երթով այցելեցին Եռաբլուր պանթեոն` զորավարի շիրմին: Մեզ հետ էին նաև շատ հայտնի հյուրեր և ուղեկիցներ: Այնտեղ էլ մեր շնորհալի սաներն ասմունքեցին, երգեցին, կարդացին դրվագներ զորավարի կյանքից, իսկ վերջում իրենց ասելիքն ամփոփեցին Հայի երդումով:

Մեր երթն ավարտվեց Աբովյանի քաղաքային գրադարանում, որտեղ էլ մասնակցեցինք զորավար Անդրանիկի ծննդյան օրվան նվիրված միջոցառմանը: Ապրեցինք մեր կենսագրականի հատընտիր օրերից մեկը:


    

Ինֆորմատիկայի ուսուցչուհի`

Ա. Պետրոսյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3738 | 0 | 0
Facebook