Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Չգրված» օրենքների սահմանին

17:38, perşembe, 19 temmuz, 2012
«Չգրված» օրենքների սահմանին
    
17:29

    

Մենք ապրում ենք և ինքներս մեզ համար օրենքներ ստեղծում: Ինքներս ենք որոշում, թե լուսացույցի որ գույնի տակ կարելի է անցնել, որի տակ `ոչ: Ինքներս ենք գծում հետիոտների համար նախատեսված անցումները և փողոցն անցնում դրանց վրայով: Ինքներս ենք որոշում բոլոր «կարելիները» և «չի կարելիները»: Մենք այնքան ենք սովորել քայլել նախապես գծված և որոշված ճանապարհով, որ վախենում ենք անգամ մեկ ավելորդ քայլ անել, երբ հստակ որոշված չէ մեր ուղին: Ինքներս ենք որոշում, թե ինչն է նորաձև, ինչը`ոչ: Մենք մշտապես հսկողության տակ ենք պահում մեր զգացմունքները և զսպում դրանք: Հեռացող մարդու հետևից չենք կարողանում գոռալ «սպասիր, մի հեռացիր…մնա»: Մենք «որոշել ենք», որ չի կարելի, որ կողքինը տեսնի մեր թուլությունը…ամոթ կլինի, որ փողոցում պարենք ուրախությունից, գոռանք մեր երջանկության մասին, բայց դաժանությունը և սառնությունը ոչ մի դեպքում թաքցնել չի կարելի, պետք է ցույց տալ, որ դու ուժեղ ես…
     Մենք ամեն անգամ վարվում ենք այնպես, ինչպես ընդունված է, այլ ոչ թե այնպես ինչպես ուզում ենք, շատ դեպքերում չհասկանալով էլ, թե ո՞ւմ կողմից է դա ընդունված…

չի կարելի զանգել, չի կարելի գրել, չի կարելի հիշել, չի կարելի կարոտել, չի կարելի…երևի թե ընդհանրապես զգալ չի կարելի, փոխարենը կարելի է բոլորին անխտիր ժպտալ, լինել ուժեղ:Պարտադիր պայման է ԲՈԼՈՐԻՑ տարբերվելու փորձեր անելը, իհարկե հաշվի չառնելով այն հանգամանքը, որ մեկ ամբոխից դուրս գալով, մենք ընկնում ենք մեկ այլ, տարբերվել փորձողների ավելի անկայուն ամբոխի մեջ….

Պիտի այս, պիտի այն, կարելի է, չի կարելի…իսկ արդյունքում մենք ի՞նչ ունենք…ունենք մի ԱՇԽԱՐՀ, որտեղ ԻՄԱՆԱԼԸ շատ ավելի կարևոր է, քան ԶԳԱԼԸ: Ունենք մի աշխարհ, որը դատարկ է…որը լի է միայն սահմաններով ու անսահման վախերով…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
5194 | 0 | 0
Facebook