Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հացադուլ Անդրիաս Ղուկասյանի հացադուլի դեմ

22:48, pazar, 10 şubat, 2013
Հացադուլ Անդրիաս Ղուկասյանի հացադուլի դեմ

Արդեն 20 օր է Անդրիաս Ղուկասյանը հացադուլի մեջ է: Չի կարելի այսքան անտարբեր լինել նրա նկատմամբ: Նա ժամ առ ժամ, րոպե առ րոպե սպառվում և զոհվում է մեզ համար: Իսկ մե՞նք...մենք ի՞նչ ենք անում: Ոմանք տարված սեփական PR-ով, մյուսները ամեն կերպ փորձում են մի ձայն ավել հավաքել, իսկ Անդրիաս Ղուկասյանը...: Ինչո՞ւ պետք է նա իր կյանքը վտանգի մի ժողովրդի համար, որը թքած ունի և' Ղուկասյանի, և' նրա անձնազոհ քայլերի վրա:
     Ո՞ւր է երիտասարդությունը, ո՞ւր է երիտասարդների ուժն ու ազդեցությունը:
     Խնդրում և պահանջում եմ. Ա.Ղուկասյանի հացադուլը դադարեցնելու, և նրա կյանքը փրկելու համար, գնալ նույնքան ծայրահեղ քայլերի, որքան ինքը գնաց մեզ ապահով տեսնելու համար:
     Պատրաստ եմ առաջին հացադուլավորը լինել, և նրա վրանի կողքին իմ վրանը խփել ու սպասել այնքան, մինչև կդադարեցնի հացադուլը:
     Չփորձե'ք հոդվածս ընկալել որպես քաղաքական կողմնորոշման արդյունք: Մի կողմ դնե'նք բոլոր քաղաքական հայացքները, և մեր մեջ արթնացնենք մարդկային գործոնը:
     Մի պահ ձեզ պատկերացրեք պարոն Ղուկասյանի տեղում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
5763 | 15 | 0
Facebook