Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ: ՕՀՄ VS UCOM

15:18, cumartesi, 19 aralık, 2015
ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՍՊՈՐՏԱՅԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ: ՕՀՄ VS UCOM


    
    
    
    
    
    
     «Օգնենք հայ մանուկներին» հասարակական բարեգործական կազմակերպությունը և Ucom ընկերությունը դեկտեմբերի 20-ին ժամը 16: 00-ին, հրավիրում են «Դինամո» մարզադահլիճ ներկա գտնվելու սպորտային (մինի ֆուտբոլ) բարեգործական միջոցառմանը: Մրցելու են երկու կազմակերպությունների Ֆուտբոլային թիմերը:
     Խաղը բաղկացած է լինելու 25 րոպե տևողությամբ երկու խաղակեսերից, իսկ ընդմիջման ընթացքում կլինի անակնկալ՝ աճպարարական հնարքներ:
    
     Դահլիճում տեղադրված է լինելու հանգանակությունների արկղիկ: Հավաքված գումարն ամբողջությամբ ուղվելու է 3-ամյա Լիլիթ Գրիգորյանի բուժմանը: Երեխայի մոտ ախտորոշել են պոչուկային հատվածի դեղնուցապարկի չարորակ ուռուցք. անհրաժեշտ է շտապ վիրահատություն արտերկրում․ նախնական հետազոտությունների արժեքը կազմում է 15 000 ԱՄՆ դոլար։
    
     Յուրաքանչյուրս հավատում ենք և հույսով սպասում ամանորյա հրաշքին: Նախատոնական մեր հանդիպումը կարող է սկզբնաղբյուրը և վկան դառնալ այդպիսի մի հրաշքի՝ փոքրիկ Լիլիթի ապաքինմումը:
    
     Միջոցառման մուտքն ազատ է:

Հարցերի և մանրամասների համար կարող եք զանգահարել 093 03 02 49; 055 302 112; 093 37 32 38 հեռախոսահամարներին։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4251 | 0 | 0
Facebook