Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Դուք բոլորդ պատասխանատու եք երկրի վիճակի համար

18:35, perşembe, 17 aralık, 2015
Դուք բոլորդ պատասխանատու եք երկրի վիճակի համար
     Հարգելի Հայաստանի հանրապետության իշխանություն, և նրա թիկունքից իբրև երևացող ընդդիմություններ, ցավոք սրտի երկիրն այն վիճակին եք հասցրել, որ բողոքելը դարձել է հայ ժողովրդի ամենափոքր պաշտպանության միջոցը: Արդեն դրանից էլ չեք ազդվում, դա էլ է սկսել ձեզ չհետաքրքրել: Երկար տարիներ է տարբեր խամաճիկներ են ջրի երես դուրս գալիս, որոնք իշխանափոխություն են խոստանում: Պարոնայք ձեր խոստացած իշխանափոխությունը, կարծես թե չենք տեսնում, ձեր այդ զատիկից հետո պինդ պահած ձվերը դուք էլ կերեք, այս ժողովրդին էլ մի փորձեք այնպիսի հույսեր տալ, որոնք չեք կարողանալու արդարացնել: Զինվորը սահման է պահում, իսկ այդ ամուր սահմանն ունենալով իշխանությունը այդ սահմանապահների հարազատների, ծնողների, ընկերների վիճակը երկրում այնպիսին է դարձնում, որ մարդիկ արտագաղթեն, որ բարձրագույն դիպլոմով մարդիկ գնան աշխատեն բանվոր դասակարգին համապատասխան տեղում, իսկ իրենց փողով գնված դիպլոմներով երեխաները մի համակարգի ղեկավարում վերցնեն և սկսեն իրենց տհասությունը ցույց տալ` չստացած գիտելիքներից ելնելով: Ձեր երեխաներին այնպես եք անում, որ խուսափեն ծառայությունից, կամ էլ այնպիսի տեղ ընկնեն, որ ապահով լինի, լավ գիտենք ձեր «արդար» վիճակահանությունների մասին: Սահմանում զոհ ենք ունենում, այնպես եք անում, որ ԶԼՄ-ները սկսեն խոսել, որ անօդաչու սարք եք ոչնչացրել: ՈՒզում եք կես միլիոնանոց ոչնչացրած սարքով մի կարևոր դեպք ուշադրությունից շեղել: Մի քանի խամաճիկ հանում եք տրիբունա, որ իշխանափոխությունից խոսեն, որ այդ ժամանակում ձեր գործերը կարգավորեք: Մի քանի տարի հետո էլ ձեր երեխաները պիտի ասեն ծնող ենք ունեցել երկրի կարևորագույն պաշտոնն է զբաղեցրել, ու չասեն, որ հերթական շունն է եղել, որ այս ժողովրդի վատ վիճակը ավելի վատն է փորձել դարձնել: Դուք բոլորդ պարոնայք պատասխանատու եք երկրում կատարվող ամեն դժբախտության համար, լռողները` լռելու, մասնակիցներն էլ մասնակցություն ունենալու համար:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6845 | 0 | 0
Facebook