Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սիամանթոյի դպրոցի լավագույն բարեկամը

23:44, çarşamba, 25 kasım, 2015
Սիամանթոյի դպրոցի լավագույն բարեկամը
     Վարդուհի Վարդերեսյանին հրավիրեցինք սիամանթոյական օրերի շրջանակում կազմակերպված «Ցավի գույնը» ներկայացմանը: Եկավ, դիտեց, հուզվեց, հիացավ երեխաների ոգով, որ ներդրված էր ներկայացման հիմքում: Հետո ասմունքեց Սիամանթոյի բանաստեղծություններից, պատմեց իր կյանքի դժվար ու հիշարժան դրվագներից, պատմեց, ինչպես հայոց մեծերը կարող են պատմել, ինչպես ժողովրդական արտիստուհին կարող է պատմել: Դժվարությամբ բաժանվեցինք նրանից. այնքան կարոտախտի ու հարազատության զգացողություն կար...Գնաց, խոստացավ այսուհետ մասնակցել մեր դպրոցի բոլոր միջոցառումներին: Սիամանթոյի կիսանդրու բացման արարողությանը սիրով հրավիրեցինք, հուզվեց. «Ես ձեր դպրոցը շատ սիրեցի, բայց մի քիչ հիվանդ եմ, լավանամ, անպայման կգամ ձեզ մոտ: Կեցցեք, դուք` ուսուցիչներդ, որքան հոգի եք ներդնում ամեն հայ երեխայի մեջ»:
     Սիրելի արտիստուհի, դուք, որ զարդարել եք աշխարհի ամենապատվավոր բեմերը, դուք, որ արժանացել եք միլիարդավոր հանդիսատեսների հոտընկայս ծափահարություններին, եկաք ու ծափահարեցիք մեզ` ուսուցիչներիս: Խորապես հուզված ենք բոլորս...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
1194 | 0 | 0
Facebook