Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայաստանում հարսը հարսանիքի վերջում փախել է

18:15, çarşamba, 25 kasım, 2015
Հայաստանում հարսը հարսանիքի վերջում փախել է
     Հայաստանում հարսը հարսանիքի վերջում փախել է
    
    
    

Արտակարգ դեպք է գրանցվել Հայաստանում նոյեմբերի 24-ին։ NEWS.am-ի տեղեկություններով` հարսանիքի վերջում` տորթը կտրելու ժամանակ, հարսն ու հարսնաքույրը փախել են` իրենց հետ տանելով նվերներն ու ոսկեղենը։

Դեպքը տեղի է ունեցել Սևանի "Հարսնաքար" համալիրում։ Կայքի տեղեկություններով` սկեսուրը նկատել է փախուստի դիմող հարսին, փորձել է կանգնեցնել նրան, հարսը հրել է նրան, նստել մեքենան ու փախել։

Նշենք, որ մինչև հարսանիքի օրը զույգը պսակադրվել էր եկեղեցում։

Կայքի տեղեկություններով հարսն էլ, փեսան էլ Տավուշի մարզից էին։ Հարսը Երևանի սուպերմակետներից մեկում մենեջեր է աշխատում։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2866 | 0 | 0
Facebook