Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Խորթ հայրը իր անառողջ սեռական հետաքրքրությունները բավարարել է կնոջ ու վերջինս դստեր օգնությամբ՝ միաժամանակ. «Փաստինֆո»

17:01, cuma, 23 ekim, 2015
Խորթ հայրը իր անառողջ սեռական հետաքրքրությունները բավարարել է կնոջ ու վերջինս դստեր օգնությամբ՝ միաժամանակ. «Փաստինֆո»

«Փաստինֆո» -ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել, խորթ հոր կողմից իր փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու գործով:

Նշենք, որ գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում և ընդունվել է դատավոր Արթուր Ադամյանի վարույթ:

Մասնավորապես, մեր տեղեկություններով՝ մայրը տեղեկանալով, որ իր հետ փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող ամուսինն իր դստեր նկատմամբ անառակաբարո գործողություններ է կատարել՝ անտարբերություն է դրսևորել, ավելին, հագուրդ է տվել ամուսնու անառողջ կրքերին՝ աղջկա ներկայությամբ, ով ևս մասնակիցն է եղել այդ ամենին:

Փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ՝ 37-ամյա ամուսինն անառողջ սեռական հետաքրքրություն է ունեցել կնոջ անչափահաս դստեր նկատմամբ և անառակաբարո գործողություններ է կատարել ակնհայտ 14 տարին չլրացած աղջկա նկատմամբ:

Խորթ հոր կողմից աղջկա նկատմամբ առաջին անգամ անառակաբարո գործողություններ կատարելուց հետո այդ մասին տեղեկացել է աղջկա ավագ քույրը, ով վիճել է խորթ հոր հետ և այդ մասին տեղեկացրել նաև մորը, սակայն մայրը ոչ միայն չի հավատացել, այլև անտարբերությամբ է վերաբերվել այդ լուրին:

Իսկ այդ ընթացքում 14 տարին չբոլորած աղջիկը պարբերաբար դարձել է խորթ հոր անառողջ սեռական հետաքրքրությունների զոհը, այդ ամենn իր աչքով տեսել է անչափահաս աղջկա՝ իրենից մեծ՝ անչափահաս քույրը, ով ևս խորթ հոր զոհն է դարձել, այս դեպքում. տղամարդը փակի տակ է պահել աղջկան՝ ապօրինի զրկելով ազատությունից:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6947 | 0 | 0
Facebook