Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ

22:02, perşembe, 07 şubat, 2013
ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ԱՐՄԵՆ ԱՇՈՏՅԱՆԻՆ
     Պարոն նախարար, հաշվի առնելով դպրոցաշինությանը ուղղված մեր պետության ջանքերը, ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել անչափ ցավոտ մի փաստի վրա, որտեղ ձեր ղեկավարած նախարարությունը լուրջ անելիքներ ունի: Հայաստանի հարյուրավոր գյուղերի դպրոցների գրադարանները գտնվում են անմխիթար վիճակում: Ժամանակակից գրականություն և առհասարակ նոր տպագրվող գրքեր գրեթե չեն հասնում գյուղերի դպրոցներ, իսկ այնտեղ եղածներն էլ չեն ապահովում տեղի դպրոցների կրթական ծրագրերի բարելավումը, քանի որ դրանք ԽՍՀՄ-ից մնացած գրքերն են, իսկ գաղտնիք չէ որ այդ տարիներին բավականին արժեքավոր գրքեր արգելված էին, և չկային գրադարաններում: Գաղտնիք չէ նաև որ Հայաստանում կան բազմաթիվ գյուղեր որտեղ կամ չկան, կամ նոր են հասանելի դառնում իտերնետային ծառայությունները, որի պատճառով շատ դպրոցականներ զրկված են նաև էլեկտրոնային գրականությունից օգտվելու հնարավորությունից: Կուզեի իմանալ թե նախարարությունը ի՞նչ քայլեր է ձեռնարկել, կամ ձեռնարկում, որպեսզի նոր տպագրվող գրքերը հասնեն գյուղերի դպրոցներ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4403 | 0 | 0
Facebook