Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՍԻՐՈ ՏԻԵԶԵՐՔ

01:37, perşembe, 07 şubat, 2013
ՍԻՐՈ ՏԻԵԶԵՐՔ
     Էներգիայիս աղբյուր և սպառիչ, իմ Արև և իմ Լուսին, իմ միակ համաստեղություն և գալակտիկա, իմ հոգու մոլորակի ամենամոտ արբանյակ, հոգուս տիեզերքի ամենակենսածին մոլորակ, հոգուս տիեզերքի ամենավառ աստղ, հոգուս տիեզերք: Քեզ են ուղղված իմ բոլոր մտքերը, երազներն ու տեսիլները, քեզ են պատկանում իմ մտավոր, հոգևոր և ոգեղեն բոլոր կարողությունները: Քեզ է փնտրում ոգիս Լռության անվերջ անապատում և քեզ են ձգտում հոգուս աչքերը գիշերային անծայր մթության մեջ: Քո գոյությունը տիեզերքի ցանկացած անկյունում ինձ ապրելու և ստեղծագործելու ուժ է տալիս, սակայն քո բացակայությունն իմ կողքին, զրկում է ինձ արարելու Աստվածային շնորհից: Ավելի արագ ինքնավոչնչացման միջոց քան քեզ կողքիս չունենալը ես չգիտեմ: Տերունական հրաշքով ապրիր իմ հոգու տիեզերքում հավերժ: Բարի գիշեր և բարի առավոտ իմ ՍԻՐՈ ՏԻԵԶԵՐՔ:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
8255 | 0 | 0
Facebook