Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ծառը

04:06, pazartesi, 14 eylül, 2015
Ծառը

Ես այսպիսի ծառ եմ

Դու ուզում ես, որ ես լինեմ եղևնու պես կանաչ,
     Մշտականաչ և՛ ձմռանը և՛ աշնանը:
     Դու ուզում ես, որ ես լինեմ ճկուն, ինչպես ուռին,
     Որ ես կարողանամ առանց ուղղվելու ճկվել:
     Բայց ես ուրիշ ծառ եմ:

Եթե ռանդայով քերեն կեղևը բնից,
     Սղոցեն այն, չորացնեն, հետո ներկեն,
     Ապա հնարավոր է օվկիանոսյան նավի կայմ բարձրանա,
     Գուցե ծնվի կարմիր ջութակ, նիզակ, շիկակարմիր կամ սպիտակ տախտակամած:
     Իսկ ես չեմ ուզում, որ մաշկս քերթեն:
     Ես չեմ ուզում, որ ինձ ներկեն, չորացնեն, սպիտակեցնեն:
     Ո´չ, ես դա չեմ ուզում:
     Ոչ այն պատճառով, որ ես ավելի լավն եմ ուրիշ ծառերից:
     Ո´չ, ես դա չեմ ասում:
     Ուղղակի ես ուրիշ ծառ եմ:

Ասում են` երբ ծառերը երկար ընկած են մնում հողի վրա,
     Նրանք վերածվում են ածուխի, քարե ածուխի,
     Նրանք այրվում են երկար, ու դա ջերմություն է տալիս:
     Իսկ ես ուզում եմ ձգվել դեպի երկինք:
     Ոչ այն պատճառով, որ ես ավելի լավն եմ ուրիշ ծառերից, ո´չ:
     Պարզապես ես ուրիշ ծառ եմ:
     Ես այսպիսի ծառ եմ:

1977

© Գրիգոր Պոժենյան

Ռուսերենից թարգմանեց Գարմարը

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4093 | 0 | 0
Facebook